Շնորհավորական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ միջազգային գործընկերներից ստանում է շնորհավորական ուղերձներ

01.06.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել տարբեր երկրների ղեկավարներ և գործընկերներ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Ձեր ծննդյան օրվա առիթով:

Ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթների վրա։ Մենք կողմ ենք, որպեսզի այս հարաբերությունները շարունակեն հաջողությամբ զարգանալ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ»։

ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի շնորհավորական ուղերձում նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից Ձեզ եմ փոխանցում անկեղծ շնորհավորանքներ ծննդյան օրվա առթիվ:

Գոհունակությամբ նշում եմ Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության առաջանցիկ զարգացումը։ Հաջողությամբ իրականացվում են համատեղ ծրագրեր էներգետիկայի, արդյունաբերության և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտներում։

Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և բարեկեցություն»։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շնորհավորական ուղերձում նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս՝ Ձեր ծննդյան օրվա առթիվ:

Համոզված եմ, որ անշեղորեն հետևելով Ձեր ռազմավարական կուրսին, Հայաստանը կշարունակի իր վստահ առաջընթացը և հաջողությամբ կյանքի կկոչի ուժեղ և բարգավաճ պետություն կառուցելու նախանշված բոլոր ծրագրերը։

Բարձր եմ գնահատում Ձեր՝ Ղազախստանի և Հայաստանի հարաբերությունների հետագա ամրապնդման հանձնառությունը, որոնք դինամիկ զարգանում են բարեկամության և փոխշահավետ համագործակցության ոգով:

Օգտվելով առիթից, հարգելի Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»։

Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի շնորհավորական ուղերձում նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս՝ Ձեր ծննդյան օրվա առթիվ: Ձեր աշխատանքային գործունեությունը, հարուստ կենսափորձը, պրոֆեսիոնալիզմն ու նվիրումը նշանակալի ներդրում ունեն պետության կայուն զարգացման ապահովման գործում։

Ձեր անմիջական ղեկավարությամբ Հայաստանը զգալի արդյունքների է հասել տնտեսական զարգացման գործում՝ ցուցաբերելով աճի դինամիկ տեմպեր։ Լիահույս եմ, որ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ղազախա-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդման ուղղությամբ մեր երկրների կառավարությունների համատեղ աշխատանքը կշարունակի հաջողությամբ զարգանալ՝ ի շահ Ղազախստանի և Հայաստանի ժողովուրդների։

Օգտվելով առիթից, հարգելի Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և հետագա հաջողություններ պետական պատասխանատու գործունեության մեջ»։

Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևի շնորհավորական ուղերձում նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ և հղում լավագույն բարեմաղթանքներս։

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մեր երկրների միջև գործնական համագործակցությունը կշարունակի հետևողականորեն զարգանալ՝ ի նպաստ մեր ժողովուրդների ընդհանուր շահերի։

Օգտվելով առիթից՝ Ձեր կյանքի այս անմոռանալի օրը մաղթում եմ Ձեզ արևշատություն, առողջություն, ընտանեկան երջանկություն, հաջողություններ պետական պատասխանատու գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և առաջընթաց»։

Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի շնորհավորական ուղերձում նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս՝ Ձեր ծննդյան օրվա առթիվ:

Ղրղզստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է Հայաստանի Հանրապետության հետ համագործակցությունը, որի հիմքը մեր պետությունների և ժողովուրդների պատմականորեն հաստատված երկարամյա բարեկամությունն է։

Համոզված եմ, որ մեր երկրների միջև բազմաոլորտ փոխգործակցությունն այսուհետ ևս կշարունակի զարգանալ՝ լիակատար փոխըմբռնման ոգով։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ»։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի շնորհավորական ուղերձում ասված է.

«Թույլ տվեք սրտանց շնորհավորել Ձեր ծննդյան օրը և մաղթել Ձեզ առողջություն, բարօրություն և հաջողություններ։ Դուք մեծ դեր ունեք Հայաստանի Հանրապետության զարգացման և բարօրության ապահովման գործում։

Ուրախ եմ, որ մեր երկրների միջև առկա ավանդական ամուր բարեկամական հարաբերությունները և համագործակցությունը հաջողությամբ զարգանում է բազմաթիվ ուղղություններով։ Հատկանշական է Ձեր անձնական ներդրումը Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական համագործակցության հզորացման գործում, որը հիմնված է ընդհանուր նպատակների, շահերի և համատեղ արժեքների վրա։ Հավատում եմ, որ միասնական ջանքերով մենք կկարողանանք հետագայում ամրապնդել մեր ռազմավարական գործընկերությունը, ինչը նշանակալից ներդրում կունենա խաղաղության, կայունության և բարօրության ապահովման գործում ինչպես մեր երկրներում, այդպես էլ տարածաշրջանում։

Պարոն վարչապետ, կրկին շնորհավորում եմ Ձեր ծննդյան օրը և հավաստիացնում խորին հարգանքս Ձեր հանդեպ, մաղթում եմ ուժ, եռանդ ու հաջողություններ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի բարօրության գործում»։

Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուի շնորհավորական ուղերձում նշված է.

«Խնդրում եմ ընդունեք իմ շնորհավորանքները ծննդյան օրվա կապակցությամբ: Թող ձեր օրը լեցուն լինի ուրախությամբ և ջերմությամբ՝ շրջապատված սիրելիներով։

Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ Մոլդովայի Հանրապետության նվիրվածությունը մեր երկրների միջև բարեկամական և համագործակցային հարաբերությունների հետագա խորացմանը։ Առաջնորդվելով ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների մեր ընդհանուր արժեքներով՝ ես վստահ եմ մեր հավաքական ապագայի վրա ավելի խաղաղ և բարգավաճ Եվրոպայում:

Ուզում եմ նաև ընդգծել Մոլդովայի Հանրապետության հայ համայնքի առանձնահատուկ նշանակությունը և նրա նշանակալի ներդրումը մեր երկրների ժողովուրդների և մշակութային կապերի ամրապնդման գործում։ Մենք հակված ենք ապագայում մեր հարաբերությունների շարունակական ամրապնդմանը»։

← Վերադառնալ