Շնորհավորական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի վարչապետին

05.06.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենին՝ Սահմանադրության օրվա առիթով: Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Դանիայի բարեկամ ժողովրդին Սահմանադրության օրվա կապակցությամբ։

Ուրախությամբ եմ վերհիշում մայիս ամսին մեր հանդիպումն ու բովանդակալից քննարկումներն արևաշատ Կոպենհագենում։ Երախտագիտություն հայտնելով հյուրընկալության համար՝ համոզված եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը որակական նոր մակարդակի կբարձրացնի Հայաստանի և Դանիայի փոխգործակցությունը։

Հայաստանը կարևորում է Դանիայի հետ ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը։ Վերջին շրջանում մեր հարաբերություններում գրանցված ակտիվությունը լավ հիմք է ստեղծում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում առկա ներուժն օգտագործելու և փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու համար։

Մենք բարձր ենք գնահատում Դանիայի կառավարության աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին և լիահույս ենք, որ այն կլինի շարունակական։

Օգտվելով առիթից՝ սիրով վերահաստատում եմ Ձեզ ուղղված հրավերս այցելելու Հայաստան, ինչը լավ առիթ կհանդիսանա երկկողմ օրակարգին, տարածաշրջանային զարգացումներին, Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացմանը վերաբերող հարցերի քննարկման համար։

Մաղթում եմ Ձեզ և Դանիայի կառավարությանը հաջողություն, իսկ Դանիայի բարեկամ ժողովրդին՝ բարգավաճում»։

← Վերադառնալ