Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Պրաբովո Սուբիանտո Ջոջոհադիկուսումոյին նախագահի պաշտոնը ստանձնելու և նոր կառավարություն ձևավորելու առիթով: Ուղերձում ասված է.
«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ինդոնեզիայի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու և նոր կառավարություն ձևավորելու կապակցությամբ։
Վստահ եմ, որ արդյունավետ համագործակցություն կծավալենք մեր կառավարությունների միջև և համատեղ ջանքերով կնպաստենք Հայաստանի և Ինդոնեզիայի միջև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն ու նորանոր հաջողություններ, իսկ Ինդոնեզիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»: