Շնորհավորական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի վարչապետին պաշտոնն ստանձնելու առթիվ

11.02.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ Դը Վեվերին՝ պաշտոնն ստանձնելու առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Բելգիայի Թագավորության վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Գոհունակությամբ ուզում եմ նշել մեր բարեկամ երկրների միջև ձևավորված համագործակցության բարձր մակարդակը: Նախորդ տարիների ընթացքում Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերությունները նշանավորվել են ակտիվ քաղաքական երկխոսությամբ, առևտրաշրջանառության ծավալների աճով և երկկողմ համագործակցության ոլորտային նոր ուղղությունների զարգացմամբ։ Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման օրոք ևս համատեղ ջանքերով կնպաստենք մեր երկրների միջև գոյություն ունեցող ամուր կապերի հետագա զարգացմանը։

Բարձր ենք գնահատում Բելգիայի աջակցությունը Հայաստանի և Եվրոպական միության միջև հավակնոտ օրակարգի ձևավորման և գործընկերության ընդլայնման գործում։

Սիրով հրավիրում եմ Ձեզ այցելելու Հայաստանի Հանրապետություն` Ձեզ հարմար ժամանակ:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն Ձեր պատասխանատու առաքելության մեջ, իսկ Բելգիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

← Վերադառնալ