Ներհանրապետական այցեր
Վարչապետը մասնակցում է «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» համաժողովին
- 1670x1113px - 510 Կբ
- 1670x1113px - 332 Կբ
- 1670x1113px - 363 Կբ
- 1670x1113px - 349 Կբ
- 1670x1113px - 433 Կբ
- 1670x1113px - 372 Կբ
- 1670x1113px - 540 Կբ
- 1670x1113px - 598 Կբ
- 1670x1113px - 716 Կբ
- 1670x1113px - 740 Կբ
- 1670x1113px - 750 Կբ
- 1670x1113px - 572 Կբ
- 1670x1113px - 592 Կբ
- 1670x1113px - 676 Կբ
- 1670x1113px - 646 Կբ
- 1670x1113px - 708 Կբ
- 1670x1113px - 600 Կբ
- 1670x1113px - 616 Կբ
- 1670x1113px - 566 Կբ
- 1670x1113px - 633 Կբ
- 1670x1113px - 574 Կբ
- 1670x1113px - 453 Կբ
- 1670x1113px - 445 Կբ
- 1670x1113px - 401 Կբ
- 1670x1113px - 463 Կբ
- 1670x1113px - 521 Կբ
- 1670x1113px - 457 Կբ
- 1670x1113px - 454 Կբ
- 1670x1113px - 721 Կբ
- 1670x1113px - 675 Կբ
- 1670x1113px - 433 Կբ
- 1670x1113px - 758 Կբ
- 1670x1113px - 528 Կբ
- 1670x1113px - 738 Կբ
- 1670x1113px - 636 Կբ
- 1670x1113px - 580 Կբ
- 1670x1113px - 919 Կբ
- 1670x1113px - 855 Կբ
- 1670x1113px - 812 Կբ
- 1670x1113px - 538 Կբ
- 1670x1113px - 600 Կբ
- 1670x1113px - 635 Կբ
- 1670x1113px - 635 Կբ
- 1670x1113px - 688 Կբ
- 1670x1113px - 480 Կբ
ևս 42 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն մասնակցում է «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովին։
Համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է երկրի տնտեսական ընթացիկ իրավիճակին ու ընդգծել, որ այս տարին առաջին տնտեսական ամբողջական տարին է, որում իր գլխավորած կառավարությունը հանդիսանում է տնտեսական իրավիճակի քաղաքական պատասխանատուն: «Այս տարի մենք, ըստ ամենայնի, կունենանք պլյուս-մինուս 7 տոկոս տնտեսական աճ, ինչը կարևոր է և բավականին բարձր ցուցանիշ է ԵԱՏՄ և ընդհանրապես ամբողջ եվրոպական տարածքում: Իհարկե, հասկանալի է, որ այդ աճն այն ցուցանիշը չէ, որից պետք է շատ երջանիկ զգանք: Այս տարվա տնտեսական ցուցանիշները ցույց են տալիս, որ այն տնտեսական ամբիցիաները, որ ունենք, իրական են և կարող են դառնալ իրականություն: Դրա մասին է վկայում նոր եվրոբոնդերի թողարկման հաջողությունը, որը Հայաստանի տնտեսական միջազգային իմջի առումով կարևոր է: Կարևոր է արձանագրել, որ 2015 թվականի համեմատ ֆինանսական միջոցների հասնելիության երեք տոկոսանոց կրճատում ունեցանք, այսինքն՝ մեր երկրի համար տոկոսները բարելավվեցին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով, թողարկվել է 500 մլն դոլարի եվրոբոնդեր, սակայն դրանց իրական պահանջարկը հասել է 2 մլրդ դոլարի: Կառավարության ղեկավարը նշել է, որ ռազմավարական պլանավորման առումով կարևոր է ստեղծել Հայաստանը վերափոխող մեգանախագծեր, քանի որ դրանք այսօր ֆինանսավորելու հնարավորություն կա:
«Հայաստանն այս տարին միջազգային պահուստների առումով կամփոփի պատմական ռեկորդային ցուցանիշով: Դեկտեմբերի 31-ին երրորդ հանրապետության պատմության մեջ կունենանք միջազգային պահուստների ամենաբարձր ցուցանիշը, որը վկայում է մեր երկրի ֆինանսական համակարգի կայունության մասին: Այս տարի Հայաստանի շուկայում երեք եռամսյակների տվյալներով Կենտրոնական բանկն իրականացրել է 433 մլն դոլարի գնում: Այսինքն՝ այսքան արտարժութային միջոցներ են հայտնվել, ինչը կապված է հիմնականում զբոսաշրջային աճի հետ, և սա մեծ հնարավորություններ է բացում ՀՀ քաղաքացիների համար»,- ասել է վարչապետը` ավելացնելով, որ եվրոբոնդերի թողարկման արդյունքում միջազգային տնտեսական հանրության գնահատականներով Հայաստանի ռիսկայնությունը կիսով չափ կրճատվել է, ինչը տնտեսական միջավայրը դարձնում է ավելի բարենպաստ:
«Սա չեմ ուզում ձևակերպել որպես հաջողություն, որովետև մենք սա դիտարկում ենք որպես հնարավորություն, իսկ այն իրացնելը գործընկերությունն է` կառավարության և փոքր ու միջին բիզնեսի միջև: Այսօր այդ գործընկերության համար ստեղծված են բոլոր հնարավորությունները, մեզ համար չկա ընդդիմադիր և իշխանամետ գործարարների բաժանում: Բոլոր գործարարներին մենք համարում ենք մեր թիվ մեկ դաշնակիցը, ու մեր մեծագույն խնդիրն է, որ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր գործարար իրեն զգա պաշտպանված: Եվ այդպես էլ պետք է զգա, որովհետև մենք այս մեկ ու կես տարվա ընթացքում չունենք սեփականության վերաբաշխման որևէ դեպք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ կառավարությունն այս հարցում իրեն նույնիսկ չափից ավելի զուսպ է պահում, որպեսզի հանկարծ գործարար աշխարհի շրջանում անորոշության զգացում չառաջանա: «Մենք պետք է ամուր կագնենք նրա թիկունքին, ով քարը քարի վրա է դնում, աշխատատեղ է ստեղծում, հարկ է վճարում` անկախ համակրանքներից և հակակրանքներից: Սա է տնտեսական հեղափոխության անկյունաքարային խնդիրը»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարի խոսքով` նաև անհատական ջանքն է, որ պետք է բերի տնտեսական հեղափոխության: «Աղքատության հաղթահարման միջոցը քաջալերելն է մարդկանց, որպեսզի զրոյից ստեղծեն բիզնես և ոտքի կանգնեն: Բարեգործության այն մոդելը, որ կիրառվել է Հայաստանում, դեգրադացրել է մեր տնտեսական հարաբերությունները, շատ դեպքերում մարդուն ոչ թե օգնել է, այլ խանգարել»,- նկատել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ կառավարության քաղաքականության իմաստն այն է, որպեսզի յուրաքանաչյուր քաղաքացու կարողանա այս ուղերձը հստակ հղել: «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է արձանագրի, որ իր հացն իր քրտինքով պետք է վաստակի և հեղափոխության իմաստը սա է: Նախկինում տասնյակ դեպքեր են եղել, որ մարդիկ ասել են` օրինակ, սոխ են ներկրել, թույլ չեն տվել մտցնել շուկա: Այսօր մեր երկրում այդպիսի խնդիր չկա»,- շեշտել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ արձանագրել է, որ տնտեսական հեղախոխության գործում կառավարության թիվ մեկ դաշնակիցը գործարարներն են, ովքեր գործարար են բառի բուն իմաստով, ովքեր կարողանում են ներդնել իրենց ինտելեկտը, տաղանդը, ստեղծարար կարողությունները և ստեղծել ավելացված արժեք: Իսկ նրանց, ովքեր չունեն այդ կարողությունները, կառավարությունը պետք է աջակցի ծրագրերով, կրթության բարելավմամբ:
«Հաջողություն եմ մաղթում համաժողովի մասնակիցներին, հույս ունեմ, որ այս ստեղծագործ միջավայրում կլսենք ստեղագործ նոր մտքեր, կառնչվենք նոր գաղափարների, որոնք մեզ կօգնեն շարունակել ճանապարհը: Տնտեսական հեղափոխությունը Հայաստանի Հանրապետությունում մեկնարկած է, և դա նախ տեղի է ունենում մարդկանց մտքերում: Ինձ համար տնտեսական հեղափոխության ամենամեծ մանիֆեստը «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունն է, որը ցույց տվեց հեղափոխության գաղափարաբանությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ հեղափոխությունը չի ստեղծել այդ մարդկանց, այլ այդ մարդիկ են ստեղծել հեղափոխությունը, ինչն ամենակարևորն է:
«Այսօր տնտեսական թիվ մեկ գործոնը տաղանդն է, ինտելեկտը, ազնվությունը և առաքելության գիտակցումը, որովհետև եթե գրողը ստեղծում է շատ լավ և տաղանդավոր վեպ, դա ինձ համար նույնն է, երբ որևէ գործարար ստեղծում է տաղանդավոր արտադրանք, բրենդ, որը փոխում է մարդկանց, իրականությունը, հայրենիքը դեպի լավը: Եվ ուրեմն, նախ փոխենք ինքներս մեզ, մեր միջավայրը և փոխենք մեր հայրենիքը, որը պետք է դառնա մեր բոլորիս համընդհանուր երազանքների երկիրը: Ոչ թե մի քաղաքական թիմի երազանքի երկիր, այլ մեր երազանքները պետք է լցնենք մի մեծ կաթսայի մեջ, որը կեփվի և արդյունքում կդառնա մեր ազգային համընդհանուր երազանքը, որովհետև տնտեսական հեղափոխությունն ազգային երազանքների իրականացման մասին է: Դրա համար պետք է ունենանք հզոր պետություն, ոը ստեղծում է, արտահանում է և որը կարողանում է իր ուսերին կրել ազգային երազանքների բեռը»,- նշել է վարչապետ Փաշինյանը:
«Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովին ներկայացվել են գործարար ծրագրեր: Միջոցառումն ուղեկցվել է մարզի լավագույն արտադրանքի էքսպո ցուցադրութամբ, որին ծանոթացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Համաժողովի ընթացքում ներկայացվում է մարզի գործարար միջավայրը, զարգացման հեռանկարները, գերակա ուղղությունները և տարբեր ոլորտներում առկա ներուժը: Համաժողովին ներկա են ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրյա ներդրողներ: Միջոցառման նպատակն է քննարկումների և փորձի փոխանակման միջոցով աջակցել մարզում իրականացվող ներդրումային ծրագրերին, ստեղծել նոր գործարար կապեր, բացահայտել բիզնես ոլորտում առկա խնդիրներն ու մշակել դրանց լուծման մեխանիզմները:
* * *
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել մարզի գործարարների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բիզնեսի ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերն ու հնարավոր ներդրումային ծրագրերը: Մասնավորապես, արծարծվել են գինեգործության զարգացմանը, խաղողի նոր ժամանակակից այգիների հիմնմանը, վարկային միջոցների տրամադրմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, այդ թվում` ճանապարհաշինությանը, էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումներին, ջրամատակարարմանը վերաբերող հարցեր:
Վարչապետը, անդրադառնալով բիզնես ոլորտին, նշել է, որ մեր երկրում պետք է փորք, միջին և խոշոր բիզնեսի վերաբերյալ ճիշտ ախտորոշում անել: «Հայաստանում խոշոր բիզնեսի իմիջը և ընկալումը փոխելու անհրաժեշտություն կա: Պետք է խոստովանենք, որ խոշոր բիզնես ասելով՝ մինչև հիմա Հայաստանում հասկանում ենք վատ բան, սակայն իրականում այդ փոփոխությունը հիմա տեղի է ունենում, մարդիկ սկսում են հասկանալ, որ այն այդքան էլ վատ բան չէ: Խոշոր բիզնեսը պետք է կատարի առաջնորդող դեր: Ցավոք, մինչև հիմա փոքր և միջին բիզնեսի մասին խոսում ենք «յոլա գնալու» տրամաբանությամբ, սակայն փոքրը նրա համար է, որ դառնա միջին, միջինը` խոշոր, իսկ վերջինս՝ գլոբալ բիզնես: Մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի կամաց-կամաց հանրությունը խոշորին չընկալի որպես գիշատիչ մի բան, որը հոշոտում է ամեն ինչ: Փոքր և միջին բիզնեսին պետք է կարողանանք պաշտպանել, բայց դա չի նշանակում, որ պետք է խոշորի հնարավորությունները սահմանափակենք»,- ասել է վարչապետը: Գործադիրի ղեկավարը հավելել է, որ այժմ մեր երկրում տեսնում ենք նոր սերնդի գործարարների, և հանրությունը պետք է նրանց ընկալի որպես գործող ամենակարևոր անձերի: «Երբ ասում ենք թոշակ, զինվորի կարիքների լուծում, կրթություն, ապա այդ կարիքները բավարարվում են գործարարների հարկերից, հետևաբար վերջինս պետք է զգա ոչ միայն կառավարության, այլև հանրության վերաբերմունքը»,- նշել է վարչապետը:
Ի պատասխան գործարարներից մեկի հարցին` Նիկոլ Փաշինյանը խոսել է հողային ռեֆորմի մասին: Կառավարության ղեկավարը կարևորել է այդ բարեփոխումը և հավելել, որ այժմ գործադիրն աշխատում է այդ ուղղությամբ: «Մեր գյուղատնտեսության կառուցվածքը չի սպասարկում ազգային և պետական ձգտումները, որովհետև գյուղատնտեսություն ասելով՝ մենք շարունակում ենք հասկանալ, որ մարդը պետք է չարչարվի և ոչ մի արդյունք չստանա դրա դիմաց: Մեր խնդիրն է արդյունաբերական գյուղատնտեսության զարգացումը, և դա առանց հողային ռեֆորմի հնարավոր չէ»,- ընդգծել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը, խոսելով ենթակառուցվածքների մասին, անհրաժեշտ է համարել, որպեսզի կոնկրետ ներդրումային ծրագրերի դեպքում պետությունը ստանձնի տվյալ ներդրումային օբյեկտ տանող ավտոճանապարհի կառուցման պատասխանատվությունը: Վարչապետը նշել է, որ գալիք տարվա պետական բյուջեի մեջ այդ սկզբունքը պետք է ներառվի: «Դա կլինի նաև մեր վերաբերմունքի արտահայտումը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Խոսելով բիզնեսի «խաղի կանոնների» մասին` վարչապետը նկատել է, որ շատերն ասում են, թե դրանք պարզ չեն: «Ցանկանում եմ նշել, որ խաղի կանոնները չորսն են` մի՛ գողացիր, դա վերաբերում է բոլորին և՛ պետական և՛ ոչ պետական պաշտոնյային: Եթե խանութի աշխատողը ՀԴՄ չի խփում` ինքը գող է, դա նույն է, որ պետական պաշտոնյան գողանա: Կաշառակեր պաշտոնյան և ՀԴՄ չտրամադրող խանութը նույնն են: Հաջորդը` եղի՛ր արդյունավետ, յուրաքանչյուրը պետք է մի միավոր ծախսելու դիմաց աշխատի ավելի շատ արդյունք ստանալ, երրորդը` եղի՛ր նորարար, չորրորդը` եղի՛ր համագործակցող և թիմային: Վերջինը վերաբերում է գյուղացու և գործարարի հարաբերություններին: Եթե նրանք չարձանագրեն, որ իրենք գործընկերներ են, բան չի փոխվի: Խնդիրների լուծման ճանապարհը երկխոսությունն է»,- ասել է վարչապետը` անդրադառնալով խաղողի մթերման գործընթացում գործարանի և գյուղացու հարաբերություններին:
Անդրադառնալով նաև էլեկտրաէներգիայի մատակարարումների գործընթացում առկա խնդիրներին` վարչապետը ներկաներին է փոխանցել ՀԷՑ-ի սեփականատիրոջ խոսքերը, որ 2020 թվականին ոլորտում նախատեսվում է 60 մլն դոլարի ներդրումային ծրագիր:
* * *
«Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային ժողովի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակիրճ ամփոփել է միջոցառումը:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Booking.com-ի կողմից Հայաստանը 2020 թվականի համար ընդգրկվել է զբոսաշրջային գրավիչ ուղղությունների առաջին տասնյակում:
«Շնորհակալ եմ բոլորին, աշխույժ և լավ միջոցառում ստացվեց: Նման քննարկումները կարևոր են: Ճիշտ է, համաժողովներն անցկացվում են մարզերում, սակայն դրանք տեղային նշանակություն չունեն: Քննարկվող հարցերը կապված են ամբողջ հանրապետության հետ: Այսօր հասկացանք, որ Արագածոտնում տնտեսական մեծ ներուժ կա և ուրախ ենք տեսնել, որ կան մարդիկ, որոնք լի են այն իրացնելու էներգիայով»,- նշել է վարչապետը:
Այնուհետև կառավարության ղեկավարը շրջայց է կատարել «Արմենիա վայն» գինու գործարանում, ծանոթացել խաղողի մթերման պրոցեսին, գինու արտադրության գործընթացին և ընկերության առաջիկա ներդրումային ծրագրերին: