Ներհանրապետական այցեր
Վարչապետն Արարատի մարզում ծանոթացել է գյուղատնտեսական աշխատանքների ու ինտենսիվ այգիներ հիմնելու ծրագրերի ընթացքին
- 1670x1113px - 770 Կբ
- 1670x1113px - 1 Մբ
- 1670x1113px - 1 Մբ
- 1670x1113px - 1 Մբ
- 1670x1113px - 1 Մբ
- 1670x1113px - 1 Մբ
- 1670x1113px - 638 Կբ
- 1670x1113px - 851 Կբ
- 1670x1113px - 437 Կբ
- 1670x1113px - 830 Կբ
- 1670x1113px - 745 Կբ
- 1670x1113px - 664 Կբ
- 1670x1113px - 1 Մբ
- 1670x1113px - 1 Մբ
- 1670x1113px - 1 Մբ
- 1670x1113px - 1 Մբ
- 1670x1113px - 1 Մբ
- 1670x1113px - 771 Կբ
- 1670x1113px - 1 Մբ
- 1670x1113px - 1 Մբ
- 1670x1113px - 1021 Կբ
- 1670x1113px - 1 Մբ
- 1670x1113px - 1 Մբ
- 1670x1113px - 1 Մբ
- 1670x1113px - 927 Կբ
- 1670x1113px - 840 Կբ
- 1670x1113px - 573 Կբ
- 1670x1113px - 632 Կբ
- 1670x1113px - 463 Կբ
- 1670x1113px - 567 Կբ
- 1670x1113px - 496 Կբ
ևս 28 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Արարատի մարզ: Կառավարության ղեկավարը եղել է մարզի մի քանի համայնքներում, ծանոթացել գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, զրուցել համայնքների բնակիչների հետ՝ ծանոթանալով նրանց խնդիրներին:
Վարչապետի առաջին կանգառը եղել է Ազատավան համայնքում, որտեղ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է նոր հիմնված ինտենսիվ այգում իրականացված աշխատանքներին: Այգու սեփականատերը նշել է, որ այն հիմնել է՝ օգտվելով կառավարության՝ առանց տոկոսի վարկային ռեսուրսներ տրամադրելու միջոցառումից։
12 հեկտար այգում տնկվել են հատուկ սորտի տանձերի և կեռասի ծառեր, որոնք ներկրվել են Հոլանդիայից և Իտալիայից: Ըստ գյուղատնտեսի, ուսումնասիրել է շուկան և պարզել, որ այդ տեսակի տանձերն ու կեռասներն ունեն լայն սպառում թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկայում։ Նա նշել է, որ ցանկանում է ընդլայնել այգին, սակայն կա հողատարածքի խնդիր, այժմ բանակացություններ է վարում այլ սեփականատերերի հետ: Նշվել է նաև, որ այգու պահպանման համար աշխատում է 12 մարդ, իսկ բերքահավաքի ժամանակ աշխատատեղերի թիվը կհասցվի 50-ի: Այգում տեղադրված կարկտապաշտպան ցանցերի մի մասը ներկրվել է Իտալիայից, իսկ մյուս մասը՝ հայաստանյան արտադրանք է: Գյուղատնտեսը վստահեցրել է, որ հայկական արտադրության ցանցերն իրենց որակով չեն զիջում իտալականին:
Վարչապետը ողջունել է իրականացված աշխատանքն ու այգու ընդլայնման, հետագայում նաև սառնարանային տնտեսություն հիմնելու նախաձեռնությունը՝ հավելելով, որ ներկայումս ամենամեծ խնդիր է համարում խոշոր հողերի բացակայությունը։ Այդ առումով, կառավարության ղեկավարը կարևորել է կոոպերատիվների հիմնման ուղղությամբ աշխատանքների իրականացումը:
Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վերին Դվին համայնք, որտեղ ծանոթացել է հակակարկտային համակարգի աշխատանքին։ Վարչապետին տեղեկատվություն է ներկայացվել հակակարկտային կայանի արդյունավետության մասին։ Պատասխանատուները զեկուցել են, որ Արարատի մարզում կայանները տեղադրված են շղթայաձև՝ յուրաքանչյուր 1 կիլոմետրի վրա: Մարզում ընդհանուր առմամբ առկա է 99 հակակարկտային կայան, որոնցից յուրաքանչյուրի ծածկույթը կազմում է 80 հեկտար։
Վարչապետը եղել է նաև Քաղցրաշենի ծիրանի այգիներից մեկում, որտեղ ծանոթացել է բերքի հետ կապված խնդիրներին, լսել գյուղվարկերի, ոռոգման ջրի գործընթացի վերաբերյալ գյուղացիների հարցերը, որոնց առնչությամբ պարզաբանումներ են ներկայացրել Սուրեն Պապիկյանը, Տիգրան Խաչատրյանը և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
Հանդիպման ընթացքում վարչապետը նկատել և կարևորել է այն փաստը, որ գյուղացիները սկսել են բարձրացնել գյուղատնտեսության վերաբերյալ գիտելիքի պակասի հարցը: «Գյուղատնտեսության մեջ հեղափոխություն է տեղի ունենում։ Սա առաջին անգամ է, որ հանդիպումների ժամանակ գյուղացին ինքը գիտելիքի և իմացության հարց է բարձրացնում։ Նախկինում այդպիսի խոսակցություն չեմ լսել։ Նախկինում, որ գյուղացուն ասում էինք՝ «գիտե՞ս, կարող է այդքան էլ ճիշտ չեք մոտենում հարցին», ասում էին՝ «այ քեզ բան, այդքան տարի ծիրան ենք աճեցնում, դուք եկել եք մեզ ասում եք ճիշտ չեք»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ հիմա մարդիկ սկսել են արձանագրել, որ գիտելիքի խնդիր կա։ Այդ առումով վարչապետը կարևորել է նաև կառավարության կողմից հետևողական աշխատանքի իրականացումն ու գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների ու գիտելիքների մասին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը:
Այնուհետև վարչապետը եղել է Նարեկ համայնքի խաղողի ինտենսիվ այգում: Սեփականատերը նշել է, որ այգին նախատեսում է ընդլայնել և վերջնարդյունքում ստեղծել 50 հա խաղողի այգիներ՝ զուտ հայկական տեղական (աբորիգեն) սորտերից, որոնցից են Մսխալին, Ոսկեհատը (խարջի), Ճիլարը, Մուսկատը, Արենին, Կախեթը, Սապերավին, Հաղթանակը և այլն: Նշված բոլոր սորտերը ձևավորվելու են բարձրաբուն համակարգով: Ծրագիրն իրականացվում է կառավարության՝ անտոկոս վարկային ռեսուրսներ հատկացնելու միջոցառման շրջանակում:
Հողատարածքի առավել թեք լանջերում (մոտ 7 հա) հիմնվել են պտղատու տնկարկներ, որոնք նախատեսվում է հասցնել միչև 20 հա-ի, մասնավորապես ծիրանենու տնկարկում՝ Երևանի, Աղջանաբադ և Սաթենի սորտերը, դեղձենու տնկարկում՝ միջահաս Նարինջ և Ուսպեխ սորտերը, սալորենուց՝ սև և Վիկտորիա սորտերը՝ չրի և մրգային օղիների արտադրության համար:
Այգու սեփականատերը վարչապետին տեղեկացրել է, որ ծրագրի կարևոր մաս են կազմում նաև 3.5 կմ երկարությամբ բարձրավոլտ լարման գծի կառուցումը հենասյուներով, կամրջի կառուցումը, գինու և կոնյակի գործարանի, մեքենատրակտորային պարկի և ճանապարհների հիմնումը: Արդեն իսկ սկսվել են կամրջի և գինու-կոնյակի գործարանի կառուցման հողային աշխատանքները: Շուտով կսկսվեն մյուս ենթակառույցների աշխատանքները:
Հիմնվելու է նաև գիտաուսումնական բազա, որտեղ կիրառվելու են հողամշակության, ոռոգման և գինեգործության ամենաառաջավոր տեխնոլոգիաներ: Ծրագիրն իր հեռանկարում նախատեսում է նաև տուրիզմի ինքնատիպ կենտրոն դառնալու հնարավորությունը՝ գինու և կոնյակի, ինչպես նաև պատրաստված չրերի համտեսով:
Ընթացիկ աշխատանքներում ներգրավված են մոտ 20 աշխատողներ, հարակից Քաղցրաշեն, Նարեկ համայնքներից։
Նիկոլ Փաշինյանը ողջունել է ծրագրի իրականացումը և մաղթել հաջողություններ դրա հետագա իրականացման գործում: