Ներհանրապետական այցեր

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին

07.12.2020 - 07.12.2020

ևս 29 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 32-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է աղետից տուժած Գյումրի, Շիրակամուտ, Սպիտակ և Վանաձոր։

Ժամը 11:41-ին Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցել է ի հիշատակ երկրաշարժի անմեղ զոհերի մատուցվող պատարագին և ծաղկեպսակի զետեղմամբ հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին։

Այնուհետև վարչապետն ուղևորվել է Լոռու մարզի Շիրակամուտ (Նալբանդ) գյուղ՝ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի էպիկենտրոն։ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով Շիրակամուտի համայնքապետարանի հարակից տարածքում տեղադրված հուշարձան-խաչքարին։

Կառավարության ղեկավարը Սպիտակ և Վանաձոր քաղաքներում նույնպես ծաղկեպսակներ է դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներին և կատարել մոմավառություն։
 

← Վերադառնալ