- 1670x1113px - 667 Կբ
- 1670x1113px - 462 Կբ
- 1670x1113px - 643 Կբ
- 1670x1113px - 380 Կբ
- 1670x1113px - 363 Կբ
- 1670x1113px - 407 Կբ
- 1670x1113px - 412 Կբ
- 1670x1113px - 467 Կբ
- 1670x1113px - 361 Կբ
- 1670x1113px - 471 Կբ
- 1670x1113px - 432 Կբ
- 1670x1113px - 403 Կբ
- 1670x1113px - 475 Կբ
- 1670x1113px - 518 Կբ
- 1670x1113px - 418 Կբ
- 1670x1113px - 463 Կբ
- 1670x1113px - 556 Կբ
- 1670x1113px - 415 Կբ
- 1670x1113px - 271 Կբ
- 1670x1113px - 478 Կբ
- 1670x1113px - 408 Կբ
- 1670x1113px - 558 Կբ
- 1670x1113px - 396 Կբ
- 1670x1113px - 474 Կբ
- 1670x1113px - 452 Կբ
- 1670x1113px - 354 Կբ
- 1670x1113px - 441 Կբ
- 1670x1113px - 607 Կբ
ևս 25 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզ։
Վարչապետը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ այցելել է մարզկենտրոն Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոց և ծանոթացել իրականացված վերակառուցման աշխատանքներին։
Դպրոցի հին շենքը կառուցվել է 1967 թվականին։ 2016 թվականին իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կառույցը խիստ վթարային է և վտանգավոր` դասապրոցես իրականացնելու համար։ Եղել են նաև շենքից քարաթափման դեպքեր, իսկ ներսի պատերը ճաքած էին։ Արդյունքում որոշում է կայացվել հիմնովին վերակառուցել դպրոցը, շինաշխատանքներն ավարտվել են 2020 թվականի վերջում։
Շինարարության մեջ օգտագործվել է մինչև 580 տոննա երկաթյա ամրան, դպրոցը կառուցված է սեյսմակայունության նորագույն պահանջներին համապատասխան՝ սեյսմակայուն մինչև 9 բալ երկրաշարժի դեպքում:
Դպրոցի նոր շենքը կառուցվել է ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող` «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով»: ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ներդրումը կազմել է 1 մլրդ 380 մլն դրամ։
Դպրոցը շինարարության ընթացքում իր հիմնական հասցեում չգործելու հետևանքով աշակերտների թվաքանակի կորուստ չի ունեցել: Այս պահին Պապին Ղանդիլյանի անվան դպրոցի աշակերտների թիվը 422 է, իսկ նոր շենքի շահագործումից հետո այս թիվը կարող է ավելանալ. այն նախատեսված է 576 աշակերտի համար։
Նոր շենքը հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց համար, ունի վերելակ, կահավորված դասասենյակներ, միջոցառումների դահլիճ, մարզադահլիճ, լաբորատորիաներ։
* * *
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզ՝ ընթացիկ և առաջիկա ծրագրերը, ռազմավարական խնդիրները քննարկելու նպատակով: Մարզպետարանում կայացած խորհրդակցությանը մասնակցել են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, փոխմարզպետները և պաշտոնատար այլ անձինք:
Նախքան քննարկումը վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեր մարզային հերթական խորհրդակցությունը տեղի է ունենում Գեղարքունիքի մարզում, և այսօրվա մեր օրակարգում սոցիալ-տնտեսական, անվտանգային հարցեր են: Գեղարքունիքի մարզը նաև սուբվենցիոն ծրագրերի մասով ամենաակտիվ մարզերից է, և մենք այսօր նորակառույց դպրոց այցով սկսեցինք մեր աշխատանքային օրը: Պետք է նաև այս տրամադրությունը փոխանցենք՝ Հայաստանը նորովի կառուցելու մեր տեսլականը պետք է շատ ակտիվ իրագործվի: Ընդ որում, իրագործվի ոչ միայն պետության, կառավարության, համայնքների կողմից, այլև պետք է քաջալերենք նաև մասնավորին՝ այդ կառուցման, ներդրման գործընթացին մասնակցելու:
Իհարկե, դրա համար շատ կարևոր է մեր երկրի սոցիալ-հոգեբանական վիճակը, անվտանգային միջավայրը: Գեղարքունիքի մարզի շուրջ նույնպես անվտանգային միջավայրի փոփոխություն է տեղի ունեցել: Մենք այսօր դրա հետ կապված հարցր նույնպես կքննարկենք՝ թե ինչպես ենք այս նոր իրավիճակում ապահովելու մեր անվտանգությունը, ինչպես ենք այս նոր միջավայրում մարդկանց, մեր քաղաքացիների ունեցած մտավախությունները փարատելու, նրանց բարձրացրած հարցերին պատասխանելու»:
Անցնելով օրակարգային հարցերին՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նշել է, որ հաջող և որակի խիստ պահպանմամբ իրականացվում են պետություն-համայնք մասնակցությամբ սուբվենցիոն ծրագրերը: Մարզպետն ընդգծել է, որ 2019 թվականին որակի հետ կապված առաջացած խնդիրները նախորդ տարվա ընթացքում ամբողջությամբ վերացվել են, և շինարարական կազմակերպությունները գիտեն` անորակ շինարարությունը չի ընդունվելու: Ըստ մարզպետի, իրականացվող սուբվենցիոն ծրագրերը ներառում են բոլոր ոլորտները` ենթակառուցվածքներ, մանկապարտեզներ, ջրագծեր, ճանապարհներ և այլն: Գնել Սանոսյանի խոսքով` 2018 թվականին մարզում իրականացվել են 3 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր, 2019-ին` 5,5 մլրդ դրամի, 2020-ին` 6 մլրդ դրամի: Ընթացիկ տարվա համար ներկայացվել է 8,5 մլրդ դրամի ծրագրերի հայտ: Միաժամանակ, մարզպետը տեղեկացրել է, որ ընդհանուր առմամբ նախորդ տարի մարզում, այլ ծրագրերի հետ միասին, իրականացվել են 20 մլրդ դրամի աշխատանքներ: Գեղարքունիքում նախորդ տարվա ընթացքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում վերակառուցվել է 37 կմ ճանապարհ, իսկ այլ հատկացումների արդյունքում վերակառուցված ճանապարհների ծավալը հասել է 120 կմ-ի: Հաջող իրականացվում են նաև դպրոցների վերակառուցման աշխատանքներ. այդ ծրագրերի թիվը հասնում է 5-ի:
Գնել Սանոսյանը նշել է, որ մարզում առաջնահերթություն է տրվում զբոսաշրջության, գյուղատնտեսության, էներգետիկայի ոլորտներին: Գյուղտեխնիկայի լիզինգային ծրագրերն արդյունավետ իրականացվում են, նախորդ տարի համայնքները համալրվել են 60-ից ավելի տեխնիկական միջոցներով: Աճ է նկատվում անասնապահության ոլորտում. միայն Արծվանիստ համայնքում իրականացվում է 15 մլրդ դրամ արժողությամբ ներդրումային ծրագիր` ֆերմերային խոշոր տնտեսություն հիմնելու նպատակով:
Մարզն ունի 181 հազար հա արոտավայր, որից չի օգտագործվում 124 հազար հա-ն: Պատասխանատուների խոսքով՝ հիմնական խնդիրն արոտավայրերի անհասանելիությունն է: Վարչապետը կարևորել է բարձրարժեք գյուղատնտեսությունը խթանող ծրագրերի իրականացումը, ենթակառուցվածքների զարգացումը` արոտավայրերի ճանապարհները հասանելի դարձնելու, խմոցիների ապահովման համար:
Զեկուցվել է, որ մարզում 98 հա կաթիլային ոռոգմամբ այգիներ են հիմնվել, ինտենսիվ այգիների ծավալը գնալով ավելանում է:
Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ իրականացվում է արոտների ջրարբիացման ծրագիրը, որի շրջանակում այս տարի մարզում նախատեսվում է արոտավայրերում կառուցել 2 կմ ջրագիծ, 4 խմոցի, բարելավել ճանապարհները:
Զեկուցվել է նաև, որ Գեղարքունիքում առկա 81 հազար հա վարելահողերից օգտագործվում է կեսը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը շարունակելու է գյուղատնտեսության զարգացման, արդյունավետության բարձրացման թիրախային ծրագրերը, որոնք կնպաստեն վարելահողերի օգտագործման ծավալների ավելացմանը:
Անդրադառնալով էներգետիկայի ոլորտին` Գնել Սանոսյանը նշել է, որ ընթացիկ տարում մեկնարկելու է Մեծ Մասրիկի ենթակայանի կառուցման շինարարությունը, նոր ծրագրերի միջոցով խթանվում է նաև արևային էներգետիկայի զարգացումը:
Մարզպետը տեղեկացրել է, որ պատերազմից հետո Գեղարքունիքի մարզում դեռևս շարունակում են մնալ 1700 արցախցիներ. մարզպետարանը վերջիններիս կարիքները պահում է ուշադրության կենտրոնում, ապահովում է կենցաղային անհրաժեշտ պայմաններով, երեխաները հաճախում են մարզի ուսումնական հաստատություններ:
Անդրադառնալով անվտանգային միջավայրին` 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը Արայիկ Հարությունյանը զեկուցել է, որ բանակային կորպուսն անվտանգության ապահովման խնդիրը հաջող իրականացնում է, իսկ առաջիկա կարևորագույն խնդիրն է առաջնագծի ենթակառուցվածքների բարելավումն ու ինժեներական աշխատանքների իրականացումը: Զեկուցվել է, որ առաջնագծում իրավիճակը հանգիստ է և գտնվում է լիարժեք վերահսկողության ներքո:
Զեկույցներով հանդես են եկել նաև Դատախազության, Քննչական կոմիտեի և Ոստիկանության մարզային վարչությունների ղեկավարները՝ ներկայացնելով իրավակարգի ապահովմանն ուղղված աշխատանքների ընթացքը:
Խորհրդակցությունից հետո վարչապետը հանդիպել է Գավառի կենտրոնական հրապարակում հավաքված քաղաքացիներին, լսել նրանց խնդիրներն ու պատասխանել հարցերին։