Արտերկրյա այցեր
Վարչապետ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը
- 1620x1080px - 703 Կբ
- 1620x1080px - 774 Կբ
- 1620x1080px - 890 Կբ
- 1620x1080px - 889 Կբ
- 1620x1080px - 946 Կբ
- 1620x1080px - 873 Կբ
- 1620x1080px - 885 Կբ
- 1620x1080px - 970 Կբ
- 1620x1080px - 888 Կբ
- 1620x1080px - 892 Կբ
- 1620x1080px - 861 Կբ
- 1620x1080px - 880 Կբ
- 1620x1080px - 945 Կբ
- 1620x1080px - 926 Կբ
- 1620x1080px - 881 Կբ
- 1620x1080px - 949 Կբ
- 1620x1080px - 948 Կբ
- 1620x1080px - 930 Կբ
- 1620x1080px - 904 Կբ
- 1620x1080px - 911 Կբ
- 1620x1080px - 940 Կբ
- 1620x1080px - 935 Կբ
- 1620x1080px - 917 Կբ
- 1620x1080px - 1 Մբ
- 1620x1080px - 972 Կբ
- 1620x1080px - 1 Մբ
- 2048x1365px - 928 Կբ
- 960x1280px - 185 Կբ
- 960x1280px - 169 Կբ
- 1280x1206px - 408 Կբ
- 561x476px - 106 Կբ
- 960x1280px - 188 Կբ
- 1280x890px - 249 Կբ
- 1600x1067px - 740 Կբ
- 1600x1067px - 637 Կբ
- 1600x1067px - 735 Կբ
- 526x526px - 54 Կբ
- 526x701px - 53 Կբ
ևս 35 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա:
Վարչապետը տիկնոջ հետ ներկա կգտնվի Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման հանդիսավոր արարողությանը:
* * *
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Փարիզում ներկա է գտնվել Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը:
Միջոցառմանը ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը, Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը, Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը և այլ երկրների առաջնորդներ, կառավարությունների ղեկավարներ:
Միջոցառման շրջանակում ելույթով հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով իր խոսքում անդրադարձել է Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքներին և ընդգծել տաճարի վերաբացման կարևորությունն իր երկրի ու ժողովրդի համար: Հաջորդիվ Փարիզի արքեպիսկոպոս Լորան Ուլրիխը կատարել է եկեղեցական արարողություն:
Բարձրաստիճան հյուրերը շրջայց են կատարել Աստվածամոր տաճարում:
Երեկոյան Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Ելիսեյան պալատում մասնակցել են Էմանուել և Բրիջիթ Մակրոնների անունից՝ ի պատիվ Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների տրված պաշտոնական ընթրիքին: