- 1670x1113px - 333 Կբ
- 1670x1113px - 380 Կբ
- 1670x1113px - 429 Կբ
- 1670x1113px - 376 Կբ
- 1670x1113px - 405 Կբ
- 1113x1670px - 378 Կբ
- 1670x1113px - 345 Կբ
- 1670x1113px - 334 Կբ
- 1670x1113px - 394 Կբ
- 1670x1113px - 426 Կբ
- 1670x1113px - 327 Կբ
- 1670x1113px - 604 Կբ
- 1670x1113px - 456 Կբ
- 1670x1113px - 588 Կբ
- 1670x1113px - 775 Կբ
- 1670x1113px - 573 Կբ
- 1670x1113px - 805 Կբ
ևս 14 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին Կապանում տեղի ունեցած հերթական մեծ ասուլիսի ընթացքում հրապարակել է 3-րդ 100 փաստը Նոր Հայաստանի մասին։
1. Երկու տարվա ընթացքում՝ 2018 և 2019 թվականներին, Կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտները բացարձակ թվով ավելացնել 505.4 միլիարդ դրամով, որի մի մասն ուղղվել է հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտքերի մարմանը, իսկ մյուս մասով ավելացել են պետական բյուջեի եկամուտները։ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ Կառավարությունը հարկերի գերավճարների գծով տնտեսվարողներին պարտք է եղել 275.7 միլիարդ դրամ: 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ նմանօրինակ պարտքը կազմում է 76.6 միլիարդ դրամ, ներառյալ նաև ԱԱՀ-ի ընթացիկ պարտքերը և դեբետները: Այսինքն՝ մեկուկես տարվա ընթացքում Կառավարությունը բիզնեսին վերադարձրել է մոտ 200 միլիարդ դրամի պարտք: Վերը նշված 505.4 միլիարդ դրամի մնացած 305.4 միլիարդ դրամը համալրել են պետական բյուջեի հարկային եկամուտների հատվածը: ԱԱՀ ժամկետանց դեբետների վերադարձի գործընթացը շարունակվում է: Այսպիսով, 2018-2019 թվականների արդյունքներով տոկոսային արտահայտությամբ պետական եկամուտների աճը 2017 թվականի համեմատ կազմել է 43.6%:
2. 2019 թվականի երեք եռամսյակների նախնական տվյալներով Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է շուրջ 7.5%, ինչը 1.6 տոկոսային կետով գերազանցում է 2017 թվականի համապատասխան ցուցանիշը և 1.3 տոկոսային կետով՝ 2018 թվականինը: Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների շարքում, Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատմամբ՝ նաև եվրոպական տարածաշրջանում:
3. 2020թ. պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը 2017 թվականի փաստացի ցուցանիշի նկատմամբ աճել են 21%-ով, 2018-ի փաստացի ցուցանիշի նկատմամբ՝ 90%-ով, 2019-ի բյուջեի համեմատ ավելի քան 30%-ով: 2020 թվականի պետական բյուջեի նախագծով պլանավորվել է կապիտալ ծախսերի շուրջ 102 մլրդ դրամ ավելացում՝ հասցնելով ՀՆԱ-ի 4.1% մակարդակի՝ 2018 թվականի 2.5-ի և 2019-ի 3.3-ի փոխարեն: 2020 թվականին ընդհանուր առմամբ նախատեսված է 287.7 միլիարդ դրամի կապիտալ ծախս: 2020-ին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Կառավարությունը չի նախատեսում վերցնել բյուջետային աջակցության վարկեր: Արտաքին աղբյուրներից ներգրավվելու են բացառապես այնպիսի վարկեր, որոնք օգտագործվելու են կոնկրետ նպատակային ծրագրերի համար, և դրանք քննարկվելու և վավերացվելու են Ազգային ժողովի կողմից:
4. 2020-ի պետական բյուջեով շուրջ 13%-ով ավելացել են սոցիալական նշանակության ու մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված հատկացումները: Մասնավորապես՝
• Սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերը 2017-ի համեմատ ավելացել են 20%-ով, 2018-ի համեմատ` 18%-ով, 2019-ի համեմատ՝ 11%-ով՝ կազմելով 492 մլրդ. դրամ:
• Առողջապահության ոլորտին ուղղվող ծախսերը 2017-ի համեմատ ավելացել են 37%-ով, 2018-ի համեմատ` 43%-ով, 2019-ի համեմատ` 24%-ով՝ կազմելով 113.7 մլրդ. դրամ:
• Կրթության ոլորտին ուղղվող ծախսերը 2017-ի համեմատ ավելացել են 30%-ով, 2018-ի համեմատ` 32%-ով, 2019-ի համեմատ` 14%-ով՝ կազմելով 161.1 մլրդ. դրամ:
5. 2020 թվականին տնտեսական հարաբերություններին ուղղվող բյուջետային ֆինանսավորումը 2017-ի համեմատ ավելացել է 51%-ով, 2018-ի համեմատ՝ 74%-ով, 2019-ի համեմատ՝ 47%-ով և կազմել 195.4 մլրդ. դրամ (տնտեսական հարաբերություններ ասելով պետք է նկատի ունենալ տնտեսությանն առնչվող գրեթե բոլոր ճյուղերը՝ գյուղատնտեսությունից, ոռոգումից, տրանսպորտից մինչև տնտեսական մրցակցության պաշտպանություն): Բնակարանային շինարարությանն ուղղվող ֆինանսավորումը 2017-ի համեմատ ավելացել է 82%-ով, 2018-ի համեմատ՝ 2 անգամ (96%-ով), 2019-ի համեմատ` 27%-ով, և կազմում է 22.9 մլրդ. դրամ:
6. 2020թ. բյուջեով ճանապարհաշինությանն ուղղվող ֆինանսավորումը 2017-ի համեմատ ավելացել է 64%-ով, 2018-ի համեմատ` 104%-ով, 2019-ի համեմատ` 91%-ով` կազմելով 110.2 մլրդ. դրամ: Ի թիվս ճանապարհների կառուցման և բարեկարգման համար նախատեսվող միջոցների՝ «Հյուսիս-հարավ» ծրագրի շարունակման համար 2020-ին նախատեսվում է հատկացնել 25.9 մլրդ դրամ՝ 2.4 անգամ ավել, քան 2019-ին, 66%-ով ավել, քան 2018-ին և 22%-ով ավել, քան 2017-ին: Գյումրու քաղաքային ճանապարհների վերականգնման համար 2020-ին հատկացվելու է 9.4 մլրդ. դրամ՝ գրեթե 3 անգամ ավել, քան 2019-ին:
7. Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների առջև 1989 թվականից ձգվող Կառավարության պարտավորության ամբողջական իրականացման նպատակով 2020-ի բյուջեում այս ուղղությամբ հատկացվող գումարներն ավելի քան վեց անգամ ավելացել են, և 2020 թվականին բնակարանների խնդրի վերջնական լուծման համար նախատեսվում է հատկացնել ևս 3 մլրդ. դրամ: Արդյունքում` 2020-ին կլուծվի 453 ընտանիքների բնակարանի խնդիրը: Նախկինում յուրաքանչյուր տարի բնակարանով ապահովվել է միջինը 40-45 աղետից տուժած ընտանիք:
8. Աղետի գոտու 227 ընտանիքների բնակարանային խնդիրները կլուծվեն բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու միջոցով, որի համար Կառավարությունը 2019 թվականին հատկացրել է 1.3 մլրդ. դրամ:
9. 2020-ի բյուջեում Պաշտպանության նախարարությանը հատկացվել է 307 միլիարդ դրամ, որը 2018-ի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28%-ով կամ 66 միլիարդ դրամով, իսկ 2017-ի փաստացիի համեմատ ավել է մոտ 4.5%-ով: 2018-ի մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք-զինամթերք՝ «ՍՈՒ-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, «ՏՈՐ-Մ2ԿՄ» և «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ: Զինված ուժերը համալրվել են հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով: Իրականացվել են տարբեր տեսակի սպառազինության նմուշների փորձարկումներ: ՀՀ Կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը, որովհետեւ ձեռքբերված սպառազինությունը կամ 2019 թվականի արտադրության է, կամ չօգտագործված:
10. 2019 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2 մլրդ. 174 մլն. դոլար, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 465 մլն. դոլարով կամ 27.6%-ով, 2017-ի համեմատ 635 միլիոն դոլարով, կամ 41%-ով: Օտարերկրյա ուղղակի ներդրումների գծով ստացումները նշված ժամանակահատվածում կազմել են 453.8 մլն. դոլար, ինչը 68.7 մլն. դոլարով կամ 17.8%-ով ավել է, քան 2018-ի ցուցանիշը:
11. 2019թ. ընթացքում գերակա ոլորտներում Կառավարության որոշումների արդյունքում հաստատվել է 57 ներդրումային ծրագիր՝ 212 մլրդ. դրամ ընդհանուր ներդրումային արժեքով: Հավանության արժանացած ներդրումային ծրագրերով նախատեսվում է, որ պետք է ստեղծվի 3,320 աշխատատեղ: 2018-ին հաստատվել է 43 ծրագիր՝ մոտ 195 մլրդ. դրամ ներդրումային արժեքով և 3283 ակնկալվող աշխատատեղով: Ընդհանուր ներդրումային արժեքի աճը կազմել է գրեթե 10%:
12. 2019թ. վերջի դրությամբ ՀՀ միջազգային պահուստների մակարդակը կազմել է 2 մլրդ. 849 մլն. ԱՄՆ դոլար, ինչը 2018 թվականի վերջի նկատմամբ ավել է 590 մլն. դոլարով կամ 26%-ով, իսկ 2017-ի նկատմամբ՝ 535 մլրդ. դոլարով կամ 23%-ով: 2019-ի ընթացքում ԿԲ-ն գնել է 565 մլն. դոլար և վաճառք չի իրականացրել: Սա բացառիկ ցուցանիշ է Երրորդ հանրապետության պատմության մեջ, որն ապահովում է Հայաստանի ֆինանսական համակարգի հուսալիությունն ու կայունությունը:
13. Տեղի է ունեցել Եվրապարտատոմսերի 3-րդ թողարկումը՝ 500 մլն. ԱՄՆ դոլար ծավալով և 10 տարի մարման ժամկետով: Նոր թողարկման պարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունն ընդամենը 3.95% է՝ հետգնված պարտատոմսերի 6%-ի փոխարեն, ինչը նշանակում է, որ Հայաստանի համար էականորեն նվազել են պարտատոմսերի սպասարկման ծախսերը: Միայն այս գործողության արդյունքում Հայաստանը արտաքին պարտքի սպասարկման ընթացքում տարեկան կխնայի շուրջ 10 միլիոն դոլար:
14. 2018 թվականի մայիսի համեմատ 2019 թվականի վերջի դրությամբ Հայաստանում ի հայտ է եկել (ստեղծվել է կամ ստվերից դուրս է եկել) 81 հազար 534 նոր աշխատատեղ: Ցուցանիշները փաստում են, որ նոր ի հայտ եկած աշխատատեղերի բաշխվածության մեջ գնալով մեծանում է բարձր աշխատավարձով աշխատատեղերի չափաբաժինը, ինչը վկայում է տնտեսության խորքային և դրական տրանսֆորմացիայի մասին:
15. Զբաղվածության մակարդակը 2019 թվականի երրորդ եռամսյակում բարձրացել է մինչև 49,3%` 2018-ի 46,8%-ի և 2017-ի 46,3%-ի փոխարեն: Փաստացի մեկ տարվա ընթացքում Հայաստանում զբաղվածության մակարդակը բարձրացել է 2,5 տոկոսային կետով: Միևնույն ժամանակ, 2019-ի երրորդ եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է մինչև 18%՝ 2018-ի 20,1%-ի և 2017-ի 19,9%-ի փոխարեն:
16. 2019 թվականի ընթացքում Հայաստանում տպվել է 120 միլիոն 36 հազար 800 հատով կամ 38%-ով ավելի ՀԴՄ կտրոն, քան 2018-ին: Արդյունքում՝ 2018 թվականի համեմատ արձանագրվել է 345 միլիարդ 413 միլիոն դրամի կամ 21.9%-ով ավելի առևտրաշրջանառություն:
17. 2019 թվականին ՏՏ ոլորտի 230 կազմակերպություն ստացել է հարկային արտոնություններ, որոնց թվում Սփյուռքից դիմածների թիվը կազմում է շուրջ 30 ընկերություն, ընդանուր առմամբ ոլորտում ստեղծվել են ավելի քան 1200 նոր աշխատատեղեր: Արտոնության համար դիմել են Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ավստրիայից, Վրաստանից, Շվեյցարիայից, Իրանից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Նիդերլանդներից: «ՆերՈւժ» ծրագրի շրջանակներում աշխարհի 17 երկրներից (Վրաստան, Բելառուս, Չինաստան, Չեխիա, Էստոնիա, Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Մալթա, Իռլանդիա, Լեհաստան, Իսպանիա, Լիբանան, Հարավային Կորեա, Ռուսաստան, ԱՄԷ, ԱՄՆ) Հայաստան են ժամանել ավելի քան 47 ընկերություններ, որոնցից հաղթողները կարժանանան դրամաշնորհի և կստանան Հայաստանում ապրելու և աշխատելու հնարավորություն։
18. 2019 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան այցելած ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1.459.152, կամ աճը նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ կազմել է 14.4%։ 2019 թվականի հունվար-սեպտեմբերին 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը Ռուսատանի Դաշնությունից ավելացել է 76.2%-ով, Գերմանիայից՝ 2.2 անգամ, Ֆրանսիայից՝ 2.3 անգամ, Իտալիայից` 62.8%-ով, Նիդերլանդներից՝ 98.6%-ով, Իրանից՝ 13.3%-ով, Վրաստանից` 11.7%-ով, Կանադայից՝ 43.8%-ով, Ուկրաինայից՝ 31.7%-ով, Չինաստանից՝ 42.14%-ով, ԱՄՆ-ից՝ 18.51%-ով, Իսպանիայից՝ 57.17%-ով: 2019-ի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներքին զբոսաշրջային այցելություններն աճել են 45.7%-ով:
19. 2019-ին Հայաստան է ժամանել 4 միլիոն 319 հազար 618 մարդ:
2018-ին Հայաստան է ժամանել 3 միլիոն 757 հազար 187 մարդ:
2017-ին Հայաստան է ժամանել 3 միլիոն 398 հազար 137 մարդ:
2017-ի համեմատ 2019-ին Հայաստան է ժամանել 921 հազար 475-ով, կամ 27.1%-ով ավել մարդ: 2019-ի արդյունքներով Հայաստան ժամանողների թիվը 10.506-ով ավել է մեկնողների թվից:
20. Մի շարք հեղինակավոր կազմակերպություններ և պարբերականներ Հայաստանը և Երևանը ներառել են զբոսաշրջության համար նախընտրելի ուղղությունների թվում: 2020-ի ոչ հայտնի զբոսաշրջային այցելությունների լավագույն տասնյակում Հայաստանն ընդգրկել են բրիտանական «The Telegraph», «Financial Times» պարբերականները, ամերիկյան «Forbes» պարբերականը։ Booking.com-ը Երևանն ընդգրկել է 2020 թվականի աշխարհի ամենաակտիվ տուրիստական ուղղությունների թոփ տասնյակում: Ըստ «Condé Nast Traveler» ամսագրի՝ ՀՀ-ն ընդգրկվել է ճանապարհորդության 2020 թվականի թոփ 20 ուղղությունների մեջ:
21. 2019-ի հունվար-նոյեմբերին Հայաստանի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 9%-ով՝ կազմելով 2 մլրդ. 401 մլն. ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումն ավելացել է 6.6%-ով՝ կազմելով 4 մլրդ. 830 մլն. ԱՄՆ դոլար։ «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետում մաքսային գործառնությունների իրականացման հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ օպերատիվ քայլեր ձեռնարկելու նպատակներով Հայաստանի Հանրապետությունը Վերին Լարսում կունենա մաքսային կցորդ:
22. Կառավարությունը հաստատել է «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռելու գյուղատնտեսներին կառուցել ժամանակակից տեխնոլոգիական պահանջներին համապատասխանող նոր ջերմատներ, ինչի արդյունքում գյուղացիական տնտեսություններն անցնելու են ցածրարժեքից դեպի բարձրարժեք գյուղատնտեսության: Ծրագրի իրականացման 3 տարիների ընթացքում նախատեսվում է արդիական չափորոշիչներով ջերմատնային տնտեսությունների կառուցում՝ շուրջ 35 հա ընդհանուր մակերեսով, բերքատվության բարձրացում և ջերմատնային արտադրանքի ծավալների ավելացում՝ տարեկան շուրջ 3600 տոննայով, ինքնարժեքի իջեցում, տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացում, մրցունակության մակարդակի բարձրացում և այլն: Ծրագրով նախատեսվում է փոխհատուցել ջերմատների կառուցման ծախսերի շուրջ 1/3-ը, իսկ սահմանապահ գյուղերի բնակիչներին և զինհաշմանդամություն ունեցող անձանց համար՝ ծախսերի կեսը:
23. «Գյուղատնտեսության ոլորտի տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի շրջանակներում 2019 թվականի տասնմեկ ամսվա օպերատիվ տվյալների համաձայն՝ արդեն տրամադրվել է շուրջ 8000 միավոր վարկ՝ 32 մլրդ. դրամի չափով: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ծրագրից օգտվողների թիվը աճել է շուրջ 73%-ով, իսկ տրամադրված վարկերի գումարը՝ շուրջ 61%-ով: Ծրագրի շրջանակներում տրվում են 3-ից 15 միլիոն դրամ վարկեր՝ սահմանապահ բնակավայրերին` 0%-ով, գյուղատնտեսական կոոպերատիվներին` 3%-ով, այլ տնտեսվարողներին` 5%-ով:
24. 2019-ին լրամշակվել է խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը. տրամադրվել է 347.8 մլն. դրամ գումարի 13 միավոր վարկ 32.2 հա այգեհիմնման համար, սուբսիդավորման գումարը կազմել է 38.8 մլն. դրամ և մեկ շահառուի տրամադրվել է փոխհատուցում 1 հա այգեհիմնման համար՝ 7.04 մլն. դրամ արժեքով։ Նախորդող տարում ծրագրից օգտվել է ընդամենը մեկ անձ: Այս ծրագրող վարկերը տրամադրվում են 2%-ով, սահմանապահ գյուղերին` 0%-ով, 3 հեկտարից ավել այգի հիմնող գյուղատնտեսական կոոպերատիվներին` 0%-ով: 0.5-ից 10 հեկտար այգիների հիմնման համար տրվում է ծախսերի 50% փոխհատուցում:
25. 2019 թվականին մեկնարկել է «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակացության» ծրագիրը, որի շրջանականերում տրամադրվել է հավաստագիր 104 քաղաքացու և կնքվել է փոխհատուցման 12 պայմանագիր: Ծրագրի շրջանակներում պետությունը վերադարձնում է անասնաշենքի կառուցման կամ վերակառուցման համար արված ծախսերի 50%-ը, իսկ սահմանապահ գյուղերում և հաշմանդամություն ձեռքբերած զինվորականների պարագայում՝ 70%-ը:
26. Մեկնարկել է 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը, որի շրջանակում ձեռք է բերվել 304 գլուխ կենդանի՝ 391.0 մլն. դրամ արժեքով, սուբսիդավորման գումարը կազմել է 9.0 մլն. դրամ։ Մեկնարկել է 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը. ձեռք է բերվել 203 գլուխ կենդանի, տրամադրվել է 78.9 մլն դրամ արժեքով 1 միավոր վարկ։ Այս ծրագրող վարկերը տրվում են 2%-ով, սահմանապահ գյուղերի բնակիչներին և գյուղատնտեսական կոոպերատիվներին` 0%-ով:
27. Գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` «լիզինգի պետական աջակցության» ծրագրով 2019 թվականին 210 շահառուի տրամադրվել է 357 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում՝ 157 միավոր տրակտոր, 4 միավոր կոմբայն, լիզինգի գումարը կազմել է 1.7 մլրդ. դրամ, սուբսիդավորման գումարը՝ 129.5 մլն. դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ շուրջ 1.7 անգամ ավելացել է ինչպես լիզինգառուների, այնպես էլ տրամադրված գյուղատնտեսական տեխնիկայի թիվը։ Այս ծրագրով հնարավոր է ստանալ վարկեր 2% տոկոսադրուքով:
28. Մի շարք գյուղմթերքների արտահանումը 2019-ին էականորեն աճել է 2018-ի նկատմամբ.
• Խնձոր - աճը 3240 տոննա կամ 32%
• Կեռաս - աճը 1440 տոննա կամ 35%
• Արքայանարինջ - աճը 2000 տոննա կամ 96%
• Թութ, թուզ, հաղ., մոշ - աճը 700 տոննա կամ 86%
• Ելակ, ազնվամորի - աճը 725 տոննա կամ 172%
• Բալ, հոն - աճը 150 տոննա կամ 27%
• Լոլիկ - աճը 4300 տոննա կամ 23%
• Վարունգ - աճը 6600 տոննա կամ 266%
• Ծաղկակաղամբ, բրոկոլի - աճը 1500 տոննա կամ 45%
• Բողկ - աճը 730 տոննա կամ 58%
• Սունկ - աճը 840 տոննա կամ 148%
• Պղպեղ - աճը 280 տոննա կամ 47%
• Սմբուկ - աճը 600 տոննա կամ 657%
• Ձմերուկ, սեխ - աճը 225 տոննա կամ 50%
2019-ը եզակի տարի էր, երբ խաղողի մթերման ժամանակ սթրեսային և ցայտնոտային տեղեկություններ չստացվեցին:
29. Գրեթե մեկ տարի տևած բանակցությունները պսակվել են հաջողությամբ. ձեռք է բերվել Իրանի տարածքով կենդանի կենդանիների տարանցիկ արտահանման համաձայնություն: Տնտեսվարողներն այլևս ստիպված չեն լինի հսկայական գումարներ վճարել ինքնաթիռով Իրան, Իրաք, Քուվեյթ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար և այլուր կենդանիներ տեղափոխելու համար: Վստահաբար կարելի է պնդել, որ կենդանիների արտահանման ծավալները կտրուկ կավելանան, ինչն էլ կխթանի անասնաբուծության զարգացումը:
30. 2019թ. սեպտեմբերի 30-ից Հայաստանում ներդրվել է գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիրը, որի շրջանակներում խաղող և ծիրան մշակաբույսերի համար հասանելի է լինելու գյուղատնտեսության ապահովագրությունը: Ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանի 6 մարզերում կարկուտի և հրդեհի, գարնանային ցրտահարության ռիսկերից կապահովագրվի ավելի քան 30 հազար հա հողատարածք, նախադրյալներ կստեղծվեն գյուղատնտեսության ապահովագրության ամբողջական ներդրման համար։ Գյուղացու ֆինանասական ծախսի առնվազն 50%-ը կհոգա պետությունը, իսկ ցրտահարության ռիսկի ապահովագրավճարն էլ կփոխհատուցվի 60%-ով։
31. Հայաստանից առաքվող փոստային փաթեթների մաքսային զննման ձևակերպման համար սահմանված սակագինը (2250 դրամ) չեղարկվել է՝ հնարավորություն ընձեռելով փոքր և միջին բիզնեսին ավելի արդյունավետ օգտագործել էլեկտրոնային առևտրի և արտահանման հնարավորությունները:
32. Գործարկվել է ներդրումների աջակցման կենտրոնի «Մեկ պատուհան» համակարգը։ Այն Հայաստանում ներդրումներ իրականացնելու մտադրություն ունեցող տեղացի և օտարերկրյա գործարարներին կուղեկցի ներդրումներ իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր գործընթացներում և կտրամադրի համալիր աջակցություն մի շարք ուղղություններով՝ սկսած տվյալ ոլորտի հնարավորություններից և պայմաններից, մինչև ծրագրի ընթացքում առաջացած խնդիրներին օպերատիվ արձագանքում:
33. 2019 թվականին կառուցվել և հիմնանորոգվել է 350 կմ ավտոճանապարհ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվել է ևս 110 կմ ճանապարհ, այսինքն` կառուցվել է շուրջ 460 կմ ճանապարհ: 2019-ի պետական նշանակության հիմնանորոգված ավելի քան 350 կիլոմետր ճանապարհը այնքան է, որքան 2015, 2016, 2017 թվականներին հիմնանորոգվածները միասին վերցված: Փաստացի մեկ տարում կատարվել է այնքան աշխատանք, որքան նախկինում կատարվում էր 3 տարում:
34. Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակով հաստատվել է 462 սուբվենցիոն ծրագիր՝ 16.3 մլրդ. դրամ ընդհանուր արժեքով: 382 ծրագրերի շինարարական և սարքավորումների ձեռքբերման աշխատանքներն ավարտվել են։ ՀՀ մարզերի 46 համայնքներում իրականացվել են խմելու ջրագծի վերանորոգման, վերակառուցման, ջրագծի անցկացման, արտաքին և ներքին ցանցի վերանորոգման, մայր ջրատարի կառուցման աշխատանքներ՝ շուրջ 860 մլն. դրամ արժեքով։ 2020 թվականին սուբվենցիոն ծրագրերի համար պետական բյուջեից հատկացվել է 10 միլիարդ դրամ:
35. ՀՀ մարզերում աղբահանության համակարգում տնտեսվարող սուբյեկտներին ներգրավելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ շուրջ 220%-ով աճել է 2017 թվականի տարեսկզբի համեմատ աղբահանության ծառայությունների մատուցման կնքված պայմանագրերի թիվը։ Սեփական պոտենցիալի հիման վրա զարգացում ապահովելու նպատակով կարողություններ ձևավորելու համար Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով 24 միավորված համայնքներին տրամադրվել է 44 միավոր կոմունալ և 25 միավոր գյուղատնտեսական տեխնիկա՝ 1.2 մլրդ. դրամ ընդհանուր աժեքով։
36. Իրականացվել է ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումները ՊԵԿ հյուսիսային մաքսատուն-վարչություն տեղափոխման գործընթացը, ինչի արդյունքում երրորդ երկրներից Հայաստան ներմուծվող տրանսպորտային միջոցների հոսքը աստիճանաբար ուղղվել է դեպի Գյումրի։ 2019 թվականի ընթացքում Հայաստան է ներմուծվել 189018 հատ ավտոմեքենա, որը շուրջ երեք անգամ գերազանցում է 2018 թվականի ցուցանիշը։ 2020 թվականից սկսած Արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի տարածքում՝ դրա ընդլայնմանը զուգընթաց, իրականցվելու է ԱՏԳ առնչվող գործարքների աստիճանական տեղափոխություն ու կենտրոնացում։ Մասնավորապես իրականացվելու են արտահանման հետ կապված բոլոր գործողությունները «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով՝ բարեփոխված, գերժամանակակից նոր մաքսային մարմինների միջոցով։ ԱՏԳ կենտրոնում կրճատվելու են արտահանման թույլտվությունների ստացման ժամկետները, իրականացվելու է սահուն, արագ և արդյունավետ վարչարարություն, ինչպես նաև կատարելագործվելու է լայնորեն կիրառվող նախնական հայտարարագրման ինստիտուտը։
37. 2018-ի ընթացքում Կառավարությանը հաջողվել է 2017-ի համեմատ 2.2 տոկոսային կետով նվազեցնել աղքատության մակարդակը, որը նախորդ տարվա տվյալներով գնահատվում է 23.5%, ինչն ամենացածրն է այս ցուցանիշի հաշվարկման ողջ ընթացքում: Ընդ որում, ծայրահեղ աղքատների թիվը 2017-ին արձանագրված 1.2%-ից նվազել է մինչև 1%: Հայաստանում աղքատության մակարդակի անկումը պայմանավորող առավել կարևոր գործոնը եղել է տնտեսության աճը: Պետք է ընդգծել, որ Հայաստանում աղքատության մակարդակի գնահատումն իրականացվում է Համաշխարհային բանկի վերանայված՝ թվով երրորդ մեթոդաբանության համաձայն, որը կիրառվում է 2009 թվականից սկսած:
38. 2020-ից մեկնարկելու են ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր, որոնք կգործեն 2020-ի հուլիսի 1-ից.
• Վեց անգամ կբարձրանա առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից դառնալով 300 հազար դրամ։
• Երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 300 հազար դրամ, նախկին 150 հազարի փոխարեն։
• 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը 18 հազար դրամի փոխարեն սահմանվել է 26.500 դրամ։
• Գյուղական բնակավայրում բնակվող ծնողի համար 2020-ի հուլիսի 1-ից նախատեսվում է նշանակել հավելյալ խնամքի նպաստ, որը կկազմի 26.500 դրամ: Այսինքն` գյուղական բնակավայրում բնակվող և միաժամանակ վարձու աշխատող հանդիսացող ծնողին, եթե նա գտնվի մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, կնշանակվի խնամքի նպաստ` որպես վարձու աշխատող` 26.500 դրամ, և որպես գյուղական բնակավայրում բնակվող` 26.500 դրամ, ընդհանուր առմամբ շահառուն կստանա 53.000 դրամ:
• Նախադպրոցական և դպրոցական հաստատությունները կունենան երկարօրյա խնամքի և ուսման ծառայությունների ընդլայնում, մասնավորապես՝ համավճարի տարբերակով կկազմակերպվի խնամք` ժամը 08:30-ից մինչև 19:00-ն:
• Երեխայի ծնունդով պայմանավորված հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու համար պետությունը կտրամադրի և՛ միանվագ դրամական աջակցություն, և՛ կանխավճարի ապահովագրություն մարզային բնակավայրերում:
Նշեմ նաև, որ պարզեցվել է պետպատվերի շրջանակներում փոքրիկների բուժօգնության տրամադրման կարգը։ Բուժհիմնարկներում այլևս երեխայի առողջության պետական հավաստագիր չեն պահանջելու:
39. Ուսուցիչների նվազագույն աշխատավարձը մեկ դրույքի համար սահմանվել է առնվազն 108 հազար դրամ, ընդ որում՝ աշակերտների թվից կախված` որոշ դպրոցների աշխատավարձը կարող է ավելի բարձր լինել։ 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցում տրամադրելու նոր կարգը, որի համաձայն` փոխհատուցում կտրվի ՀՀ մարզերի դպրոցների այն ուսուցիչներին և աշակերտներին, որոնք աշխատելու կամ սովորելու համար մի բնակավայրից մյուսն են երթևեկում: Այս նպատակով պետբյուջեից 3,5 անգամ ավելի շատ գումար է հատկացվելու: Այս ծրագրով փոխհատուցում է տրվում 3000 ուսուցիչների և 1000 աշակերտների: Բացի դրանից, հաստատվել է «Երևանում բարձրագույն կրթության հասանելիության ապահովում մարզաբնակ ուսանողներին» ծրագիրը, համաձայն որի՝ կեցության ծառայությունների վճարների զեղչերից կարող են օգտվել ավելի մեծ թվով խմբեր: 2019 թվականին կազմակերպվել է վերապատրաստում ՀՀ բոլոր մարզերի շուրջ 342 դպրոցների շուրջ 2498 ուսուցչի համար: Վերապատրաստումն անցկացվել է «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ», «Հասարակագիտություն» առարկաների ուսուցիչների համար:
40. 2020 թվականի հունվարի 1-ից գործում է հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման նոր կարգը։ Մեկ տարի ժամանակով ամսական նշված չափի կրթաթոշակ կարող են ստանալ հանրակրթական ուսումնական հաստատությունների այն սովորողները, որոնք միջազգային առարկայական օլիմպիադաների, միջազգային դպրոցական այլ օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մասնակիցներ են կամ ՀՀ առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողներ: Կրթաթոշակների չափը տատանվելու է ամսական 5-25 հազար դրամի սահմաններում: Պետական կրթաթոշակ կտրամադրվի հայաստանցի երիտասարդ ձեռներեցներին Սիլիկոնյան հովտում ուսանելու համար: Ընտրված 45 երիտասարդ ձեռներեցների ուսման հետ կապված բոլոր ծախսերը հոգալու է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
41. 2020-ի հունվարի 1-ից Երևանի շտապ բժշկական օգնության շուրջ 950 աշխատակիցների աշխատավարձը բարձրացել է 10%-ով։ Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների աշխատողների աշխատավարձը ավելացել է մինչև 25%-ով, մարզադպրոցների աշխատողների աշխատավարձը՝ շուրջ 56%-ով: Մարզամշակութային հիմնարկների աշխատակիցները կունենան նաև առողջապահության ապահովագրություն: Այս ոլորտում ավելացել է շուրջ 5000 մարդու աշխատավարձ:
42. Երևան քաղաքի 2020-ի բյուջեն եկամտային մասով 2017-ի բյուջեի փաստացի ցուցանիշի համեմատ ավել է լինելու 48%-ով, 2018-ի համեմատ` 56%-ով, իսկ 2019-ի ծրագրայինի համեմատ՝ 30%-ով: Ընդ որում, առաջին անգամ քաղաքի ակնկալվող եկամուտները գերազանցում են 100 միլիարդի սահմանագիծը՝ կազմելով ավելի քան 107 միլիարդ դրամ, իսկ սեփական եկամուտներն ավելանում են 3 միլիարդով (17.5%-ով):
43. Առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված հիպոթեքային վարկերի պորտֆելի մնացորդը 2017 թվականի վերջին կազմել է 238 մլրդ. դրամ (29 հազար հատ վարկ): 2018 թվականի վերջի դրությամբ հիպոթեքային պորտֆելի մնացորդը կազմել է 285 մլրդ. դրամ (33 հազար հատ վարկ)՝ աճելով նախորդ տարվա նկատմամբ 20%-ով: 2019 թվականի վերջի դրությամբ հիպոթեքային պորտֆելի մնացորդը կազմել է 393 մլրդ. դրամ (41 հազար հատ վարկ)՝ աճելով նախորդ տարվա նկատմամբ 38%-ով: Միայն առևտրային բանկերի կողմից 2017 թվականի ընթացքում նոր տրամադրված հիպոթեքային վարկերի ծավալը կազմել է 83 մլրդ. դրամ, 2018 թվականի ընթացքում՝ 101 մլրդ. դրամ, իսկ 2019 թվականի ընթացքում՝ 165 մլրդ. դրամ, այսինքն՝ 2019-ին 2017 թվականի համեմատ հիպոթեքային վարկերի ծավալը աճել է 99%-ով: Վերը նշվածի ներքո, Ազգային հիփոթեքային և Բնակարան երիտասարդներին կազմակերպությունների կողմից տրամադրված ծրագրային հիպոթեքային վարկերը 2017 թվականի ընթացքում կազմել են 16.9 մլրդ. դրամ, 2018 թվականի ընթացքում՝ 17.7 մլրդ. (1817 հատ վարկ), իսկ 2019 թվականի ընթացքում՝ 25.0 մլրդ դրամ (2339 հատ վարկ), այսինքն՝ այս ծրագրով 2019-ին 2017 թվականի նկատմամբ արձանագրվել է 48% աճ: Երևանը կանգնած է շինարարական բումի նախաշեմին. 2019-ի ընթացքում տրամադրվել է 2612 շինարարության թույլտվություն: 2017-ի համեմատ շինթույլտվությունների քանակն ավելացել է 813-ով կամ 45%-ով, իսկ 2018-ի համեմատ՝ 1132-ով կամ 76%-ով: Բնակարանաշինության ծրագրեր են մեկնարկել նաև հանրապետության այլ քաղաքներում:
44. Էական աճել է հիփոթեքային վարկի տոկոսների վճարման համար ուղղվող ֆիզիկական անձանց եկամտային հարկի վերադարձվող գումարը: 2019 թվականին վարկառուների թիվը դարձել է 2.568, որը 2018-ի համեմատ ավելացել է 64%-ով, 2017-ի համեմատ՝ 180%-ով: 2019թ-ին վարկառուներին վերադարձվել է 7.9 միլիարդ դրամ, որը 2018-ի համեմատ ավել է 69%-ով, 2017-ի համեմատ՝ 227%-ով:
45. Փրկարար ծառայության շարքային անձնակազմի միջին աշխատավարձը 85-90 հազար դրամից բարձրացվել է մինչև 130 հազար դրամ: Հոկտեմբերի 1-ից 99 անտառապետի և 512 անտառապահի աշխատավարձը բարձրացվել է 20%-ով: Աշխատակիցներն առաջին անգամ ապահովվել են ամառային և ձմեռային արտահագուստով:
46. Բացառապես մտավոր խնդիրներ (այդ թվում՝ աուտիզմ) ունեցող անձանց խնամքի և սոցիալական վերականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպություններում մասնագիտացված աշխատանք կամ խնամք իրականացնողների նվազագույն աշխատավարձը 2020 թվականի հունվարի 1-ից ավելացել է 30%-ով:
47. 2020թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 55 հազարից բարձրացել է մինչև 68 հազար դրամ, ինչի արդյունքում միջինը 20%-ով բարձրացել է մոտ 130 հազար աշխատողի աշխատավարձ: 2020 թվականի հունվարի 1-ից համահարթ եկամտահարկի համակարգի գործարկման արդյունքում շուրջ 272 հազար քաղաքացու աշխատավարձ կբարձրանա: Այս ամենի արդյունքում քաղաքացիների կողմից հավելյալ տնօրինվող գումարի չափը կավելանա ամսեկան 2.5-ից 4 միլիարդ դրամով:
48. Կառավարության որոշմամբ 1.9 մլրդ. դրամ է հատկացվել մանկատան շուրջ 300 շրջանավարտների համար բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու նպատակով: Ծրագրի շահառուները առաջնահերթության կարգով ընդգրկվել են նաև զբաղվածության պետական ծրագրերում։ Այսպիսով Կառավարությունը կատարում է 2003 թվականից չկատարված պետական պարտավորությունը:
49. 2020-ից Երևանի քաղաքապետարանը սկսում է սոցիալական բնակարանների շինարարության ծրագիրը։ Ըստ այդմ, 2019-ին տնտեսված միջոցների հաշվին կկառուցվի 16-18 հարկանի շենք, որտեղ կտեղափոխվեն 4-րդ կարգի վթարային 2-3 շենքերի բնակիչներ: Այդ հինգհարկանի շենքերը կհանվեն շահագործումից, կտրամադրվեն ներդրումային ծրագրերով կառուցապատողներին, դրանց փոխարեն կկառուցվեն բարձրահարկեր, որտեղից քաղաքապետարանը կստանա այդ հինգ հարկանիների բնակֆոնդը։ Այս մոդելով քաղաքապետարանը մտադիր է առաջիկա տարիներին լուծել 4-րդ կարգի վթարային շենքերի խնդիրը Երևանում։
50. Կառավարության որոշմամբ շուրջ 1.5 մլրդ. դրամ կտրամադրվի Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար։ 10 տարի այս ուղղությամբ Կառավարությունը համարյա ոչինչ չէր արել։
51. Կառավարության որոշմամբ՝ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 1000 ընտանիք կստանա աջակցություն անասնապահությամբ զբաղվելու համար: Ծրագրի նպատակը նպաստառուների համար կայուն եկամտի ստեղծումն է, ինչպես նաև նախատեսվում է պահպանել այդ ընտանիքների՝ ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունքը 12 ամիսների ընթացքում: Ծրագրի իրականացման համար նախատեսվել է շուրջ 700 մլն. դրամ։ Շահառուները կստանան 350.000 դրամ անասունի ձեռքբերման համար, 230․000 դրամ կերի ձեռքբերման համար, անասունին/ներին պահելու համար ծրագրի շահառուին և անասնաբույժին տրամադրվում է ամենամսյա գումար նվազագույն աշխատավարձի` համապատասխանաբար 50 և 20%-ի չափով։
52. 2020 թվականի հունվարի 1-ից Կառավարությունը փոխհատուցելու է Հայաստանի սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարները: 2019-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ կացարաններում բնակվում է 63 միայնակ կենսաթոշակառու:
53. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2020 թվականի հունվարի 1-ից սկսել է 1998 թվականի հունվարի 1-ը ներառյալ և դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին աջակցություն ցուցաբերելու գործընթացը: Մեկուկես տարվա ընթացքում հիմնադրամի կողմից ցուցաբերվող աջակցության շրջանակն ընդլայնվել է՝ ներառելով ևս 19 տարվա դեպքերը: 2018-ի մայիսի դրությամբ հիմնադրամը փոխհատուցում էր միայն 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերը: Բացի այդ, կառավարության կողմից հավանության է արժանացել և ԱԺ է ներկայացվել օրենսդրական նախագիծ, որի համաձայն` օրենքով սահմանված զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման դեպքերի շարքում ներառվելու են նաև մարտական հերթապահության մեջ չգտնվող զինծառայողների կյանքին և առողջությանը՝ հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում պատճառված վնասների հատուցման իրավունքը:
54. Զինթոշակառուների բնակարանային կարիքները հոգալու համար ընդհանուր առմամբ 2018, 2019 թվականներին հատկացվել է ավելի քան 8 միլիարդ դրամ: Ծրագրի իրականացումը ընթացքի մեջ է: ՀՀ ՊՆ բնակարանաշինության ծրագրով արդեն շահագործման է հանձնվել 3 բնակելի շենք Գորիսում (20 բնակարան), Սիսիանում (28 բնակարան) և Վայքում (44 բնակարան):
55. 2019-ի ընթացքում Հայաստանի Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից հաստատվել է թվով 6 դոկտորական և 216 թեկնածուական գիտական աստիճան։ Գիտական աստիճաններ պաշտպանողների թիվը նախորդ տարիների համեմատությամբ էականորեն կրճատվել է, մասնավորապես՝ 2018-ին պաշտպանվել էր 42 դոկտորական և 317 թեկնածուական աստիճան, իսկ 2017-ին՝ 41 դոկտորական և 353 թեկնածուական աստիճան։
56. 2019-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության թանգարաններ է այցելել 1 մլն. 230 հազար այցելու, ինչը 18%-ով կամ 18.6 հազարով ավել է, քան 2018 թվականին թանգարաններ այցելած մարդկանց թիվը, և 33%-ով կամ 30.7 հազարով ավել է, քան 2017 թվականին թանգարաններ այցելած մարդկանց թիվը: Ամանորյա ոչ աշխատանքային օրերին 14 հազար 662 մարդ է այցելել այդ օրերին աշխատող թանգարաններ: 11 հազար 916-ը տոմս են գնել, իսկ 2.746 մինչև 18 տարեկան անձինք օգտվել են Կառավարության սահմանած անվճար մուտքի իրավունքից:
57. Ներդրել ենք տարին դասական համերգով ամփոփելու ավանդույթ, որն ընդունված է որոշ երկրներում: Դեկտեմբերի 31-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը լեփ-լեցուն դահլիճում հանդես եկավ տոնական համերգով: Տոնական օրերին փոքրերի, մեծահասակների և ընտանիքով այցելելու համար կազմակերպվել է շուրջ 20 ներկայացում: Ամանորի օրերին 25%-ով աճել է թատրոններ հաճախողների թիվը. 2019 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2020 թվականի հունվարի 7-ը Հայաստանում գործող թատրոններ այցելել է 54.802 մարդ, որից 51.014-ը գնել է տոմս, 3.788-ը ներկայացել է հրավիրատոմսով:
58. 700 միլիոն դրամով աճել է հետևյալ մշակութային հաստատությունների ֆինանսավորումը, որի արդյունքում նրանք դառնում են ամբողջությամբ պետության կողմից ֆինանսավորվող.
• Հայաստանի ազգային պետական երգչախումբ,
• Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ,
• Պետական սիմֆոնիկ նվագախումբ,
• Կոմիտասի անվան ազգային քառյակ,
• Հայաստանի ազգային ջազ նվագախումբ,
• Կամերային երաժշտության ազգային կենտրոն՝ «Հովեր»,
• «Տաղարան» համույթ,
• Երևանի պետական կամերային երգչախումբ,
• Կամերային նվագախումբ,
• Կամերային երգչախումբ:
59. Սևանից ջրառը նվազագույնն է վերջին 10 տարիների համար. Սևանա լճից ոռոգման նպատակով բաց է թողնվել 143.8 մլն. խորանարդ մետր ջուր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 56 մլն. խորանարդ մետրով: Նման դրական ցուցանիշ չի արձանագրվել 2010 թվականից ի վեր: Օրենքով նախատեսված 170 մլն. խորանարդ մետր ջրից 26,140 մլն խորանարդ մետր պակաս է բաց թողնվել: Օրենսդրական փոփոխության արդյունքում Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու համար Կառավարությունն Ազգային ժողովին կարող է դիմել միայն այն դեպքում, եթե պաշտոնապես երաշտ է հայտարարել:
60. 2019-ի առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառումը 2018-ի համեմատ ավելացել է 5.8%-ով: Հատկանշական է, որ նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին արևային էլեկտրակայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 2.6 անգամ, իսկ հողմային էլեկտրակայանների արտադրանքը՝ 2.1 անգամ:
61. Շրջակա միջավայրի նախարարությունը մեկնարկել է 2.5 մլն. դոլար արժողությամբ նոր միջազգային դրամաշնորհային ծրագիր, որը կիրականացվի «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և «Դիլիջան» ազգային պարկի հարակից Դիլիջան, Ֆիոլետովո, Մարգահովիտ և Ուրցաձոր համայնքներում: Ծրագիրը ունի սոցիալ-տնտեսական բովանդակություն՝ անտառամերձ տարածքների բնակիչներին եկամտի այլ աղբյուրներ ի ցույց դնելու և այս հարցում նրանց աջակցելուն միտված: Կառավարության մշակած «10 մլն. ծառատունկի» ծրագիրը, որի նպատակն է մինչև 2020-ի հոկտեմբերի 10-ը Հայաստանի ամբողջ տարածքում տնկել 10 մլն. ծառ, արդեն գործնական փուլ է մտել: Որոշ ընկերություններ արդեն պատրաստակամություն են հայտնել մասնակցելու ծառատունկին, տնկիներ ձեռք բերելու համար համաձայնություն է ձեռք բերվել Իրանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի ու Վրաստանի հետ։ 2019-ին առաջին անգամ պետբյուջեից անտառվերականգնման և անտառապատման աշխատանքների կատարման նպատակով «ՀայԱնտառ» ՊՈԱԿ-ին հատկացվել է 424 մլն. դրամ, որի շրջանակներում իրականացվել են հետևյալ աշխատանքները.
• 150 հա անտառապատում, որից 10 հա ցանքսի, 140 հա` տնկման միջոցով,
• 200 հա բնական վերաճի օժանդակում հանքայնացման միջոցով,
• 460 հա կոճղաշիվային վերականգնման աջակցում,
• 26 հա նախորդ տարիներին հիմնադրված անտառմշակույթների լրացում,
• 5,8 հա տնկարանի ցանքս,
• 28000 կգ անտառային սերմերի մթերում։
Գնվել է`
• 8 տրակտոր
• 8 անտառային գութան
• 8 գյուղատնտեսական գութան
• 4 փոսահատ մեքենա
• 21 տոննա տորֆ։
Աշխատանքների իրականացման համար 940 աշխատակից ընդունվել է սեզոնային աշխատանքի:
62. 2019 թվականին 2017-ի համեմատ փայտածուխի ներկրումը Հայաստան աճել է 6.2 անգամ, կամ ավելի քան 500%-ով: Ներմուծող ընկերությունների թիվը աճել է 22.6%-ով (2017-ին 53 ընկերություն, 2018-ին` 65 ընկերություն): Ինչ վերաբերվում է շինափայտին, 2019 թվականի տասը ամիսների կտրվածքով ներմուծվել է նույնքան շինափայտ, ինչ ողջ 2018 թվականի ընթացքում: Իսկ 2017-ի ամբողջ տարվա համեմատ այս տարվա տասը ամիսներին ավել է ներկրվել 77%-ով ավելի շինափայտ, իսկ ներմուծող ընկերությունների թիվը ավելացել է 51.4%-ով կամ 70 ընկերությունով՝ 206 ընկերություն նախկին 136-ի փոխարեն: Այս թվերը նշանակում են, որ Հայաստանի անտառների պահպանությանն ուղղված Կառավարության քաղաքականությունն արդյունավետ է: Այդ թվում՝ հաղթահարվել են վերը նշված շուկաներում մենաշնորհային դրսևորումները:
63. Վերջին ամիսներին Հայաստանում ընթանում են հնամաշ ավտոմեքենաների թափքերի ուտիլիզացման ակտիվ աշխատանքներ: 2019-ի օգոստոս-դեկտեմբեր ամիսների ընթացքում հավաքվել է շուրջ 21.000 լքված մեքենայի կմախք: Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
64. Հատուկ քննչական ծառայության 2019 թվականի գործունեության ընթացքում վերականգնված գումարը կազմել է 4 միլիարդ 331.9 միլիոն դրամ: Միայն նախորդ տարվա վերականգնված գումարը 7 անգամ ավել է, քան նախորդ 11 տարիների ընթացքում ծառայությունում քննված քրեական գործերով վերականգնված գումարը միասին վերցրած, որը կազմել է 597.6 միլիոն դրամ: Ընդ որում, սա միայն կանխիկ գումարով պետության բյուջե վերադարձված գումարի չափն է. դրանից բազմակի անգամ ավել չափով կալանք է դրվել մեղադրյալներին իրավաբանորեն և փաստացի պատկանող շարժական և անշարժ գույքերի, ինչպես նաև հանցագործության առարկա հանդիսացած ակտիվների վրա, որոնք կտնօրինվեն դատական ակտերով: Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը դարձել է պետական, այն աճուրդի է դրվել 7,5 մլրդ. դրամ մեկնարկային արժեքով:
65. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավական գործառույթ իրականացնող ստորաբաժանումների կողմից 2019թ-ի ընթացքում պետական բյուջե է գանձվել 62,6 մլրդ դրամ, 2018 թվականին՝ 30,6 մլրդ դրամ, 2017 թվականին՝ 26,8 մլրդ դրամ։
66. Բացահայտվել են օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր: Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ ՀՀ 2 քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, մի շարք գերատեսչություններում, ինչպես նաև մանկատներում, ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ կազմակերպել են Հայաստանի քաղաքացի հանդիսացող 3 տասնյակից ավելի երեխաների որդեգրումներ օտարերկրյա քաղաքացիների կողմից:
67. Վերջին 2 տարվա ընթացքում պետական և համայնքային բյուջեից ֆինանսավորվող հաստատություններում գրանցված, սակայն աշխատանքի չհաճախած կամ փաստացի աշխատանք չկատարած աշխատողների և նրանց անվամբ ձևակերպված աշխատավարձերի արձանագրված հափշտակության կամ կոռուպցիոն այլ դեպքերի վերաբերյալ ՀՀ իրավասու մարմինների վարույթում հարուցվել է 254 քրեական գործ, որից 129-ը վերաբերել են կրթական հաստատություններում գրանցված աշխատողներին: Հարուցված քրեական գործերով բացահայտվել են 543 գրանցված, սակայն աշխատանքի չհաճախած կամ փաստացի աշխատանքը չկատարած անձինք, նրանցից 222-ը հանդիսացել են կրթական հաստատություններում գրանցված աշխատողներ:
68. 2019 թվականի հոկտեմբերից «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում սկսվել է հիմնարկներում պահվող անձանց սննդով ապահովելու գործառույթը մասնավոր ընկերությանը պատվիրակելու փորձնական ծրագիրը։ Սննդից օգտվող դատապարտյալների ու կալանավորված անձանց ցուցանիշը 100% է, և դրա հետևողական կենսագործումը կնպաստի հանձնուքների թվի կրճատմանը և քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց ընտանիքների՝ այս առումով հոգսի թեթևացմանը։
69. 2020-ի հունվարի 1-ից գործարկվել է ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգը, որի նպատակն է բարձրացնել երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական պատասխանատվության քաղաքականության արդյունավետությունը՝ բացառելով նախկինում գործող քաղաքացիներին հետապնդելու և տուգանելու բաղադրատարրը: Նոր համակարգը միտված է վարչական իրավախախտումների ընդհանուր և անհատական կանխարգելմանը, վարչական պատասխանատվության միջոցների ուղղիչ գործառույթի ապահովմանը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների սոցիալական բեռի թեթևացմանը: Այժմ առավելագույն տուգանքի չափը 29,000 դրամ է նախկին 500,000 դրամ առավելագույն տուգանքի փոխարեն։
70. 2019-ի երեք եռամսյակների տվյալներով Հայաստանում բնական գազի փոխադրման և բաշխման համակարգերում, ինչպես նաև՝ էլեկտրաէներգիայի մատակարարման բարձր լարման և բաշխիչ ցանցերում արձանագրվել է կորուստների մակարդակի էական նվազում: Մասնավորապես՝ բնական գազի փոխադրման և բաշխման համակարգերում կորուստների մակարդակը 2018-ի համեմատ նվազել է 0.8%-ային կետով, 2017-ի համեմատ՝ 1.8%-ային կետով, իսկ 2016-ի համեմատ՝ 2.5%-ային կետով: Էլեկտրաէներգիայի մատակարարման բաշխիչ ցանցերում կորուստները 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են կրկին 0.8%-ային կետով, 2017-ի համեմատ՝ 1.7%-ային կետով, իսկ 2016-ի համեմատ՝ 3.1%-ային կետով:
71. 2019 թվականին լրացուցիչ 984 մլն. դրամ է հատկացվել ռազմարդյունաբերական, գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական ծրագրերին: Այսպիսով, 2019թ․ ռազմարդյունաբերության հատկացումներն աճել են շուրջ 30%-ով։
72. Զինծառայողների պարենավորման պիլոտային ծրագրի շրջանակներում մասնավոր գործընկերների կողմից իրականացվում է ավելի քան 40 զորամասի պարենավորումը: Մարտական դիրքերի սննդակարգի բարելավման նպատակով հատկացվել է մեղր, ճարպ, սխտոր և սև պղպեղ: Շարունակվում են համազգեստի և ճտքավոր կոշիկների որակի բարելավման և հարմարավետության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները: Այս ծրագրի արդյունքում բարելավվում է ոչ միայն զինծառայողների սնունդը, այլև նրանց ծնողների սոցիալական վիճակը, քանի որ ծնողները ստիպված չեն լինում գումարներ ծախսել իրենց զավակների զինվորական ծառայության բերումով: Զորամասերի հրամանատարությանը տրամադրվում է ամենամսյա, ընթացիկ, չկանխատեսված ծախսերի գումար, որն ուղղվելու է զորամասերի առօրեական մանր ծախսերը հոգալուն, ինչը մինչ այժմ նախատեսված չի եղել:
73. 2019 թվականի սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը Հայաստանում և Արցախում անցկացվել են աննախադեպ ծավալների զորավարժություններ: Զորավարժությունների ամենակարևոր արդյունքներից է եղել այն, որ ոչ միայն մեր ընդհանուր վստահությունն է ավելացել մեր զինված ուժերի նկատմամբ, կազմակերպչական ռեսուրսների նկատմամբ, այլ նաև մեր զինված ուժերի անձանակազմի, նույնիսկ շարքային կազմի վստահությունն է ավելացել սեփական ուժերի նկատմամբ:
74. ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները` Ներկայացուցիչների պալատը և Սենատն ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևեր: Պետք է արձանագրել, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը լոբբիստական և դիվանագիտական ջանքերի, ինչպես նաև` աշխարհաքաղաքական նպաստավոր իրողությունների համադրման արդյունք է:
75. Հոկտեմբերի 17-ին Հայաստանն ընտրվել է աշխարհում մարդու իրավունքների առաջմղման և պաշտպանության հարցերով զբաղվող գլխավոր մարմնի՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ 2020-2022 թվականների համար: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կայացած մրցակցային այս ընտրություններում Հայաստանն իր տարածաշրջանային ենթախմբում ստացել է ամենամեծ թվով՝ 144 երկրների աջակցությունը, ինչը վկայում է ժողովրդավարական փոփոխությունների արդյունքում ՀՀ միջազգային վարկի նկատելի բարձրացման մասին։
ՄԱԿ-ում միաձայն ընդունվել է հուլիսի 20-ը Շախմատի միջազգային օր հռչակելու մասին բանաձև, որը հեղինակել է Հայաստանը և այն համահեղինակվել է 54 երկրի կողմից:
76. 2019-ի ընթացքում Հայաստանն հաջողությամբ նախագահել է Եվրասիական տնտեսական միության մարմիններում: Հոկտեմբերի 1-ին Երևանում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, բացի ԵԱՏՄ երկրների ղեկավարներից, նախագահող Հայաստանի հրավերով մասնակցել են Սինգապուրի վարչապետը, Իրանի և Մոլդովայի նախագահները։ Երևանում ԵԱՏՄ և Սինգապուրի միջև ստորագրվել են ազատ առևտրի և համապարփակ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրեր, որոնք կնպաստեն միության երկրների և աշխարհի հզորագույն տնտեսություններից մեկի միջև ապրանքաշրջանառության աճին։ 2019 թվականի հոկտեմբերի 1-ին Երևանում անցկացված գագաթնաժողովը կազմակերպության պատմության մեջ աննախադեպ է եղել իր ծավալներով:
77. 2019-ի հոկտեմբերի 6-9-ը «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի» շրջանակներում աշխարհի շուրջ 70 երկրից Հայաստան ժամանեցին ավելի քանի 2500 մասնագետներ, ինչպես նաև 20 երկրներից նախարարական պատվիրակություններ։ Հայաստանը հայտնվեց աշխարհի ամենահեղինակավոր լրատվամիջոցներում` որպես բարձր տեխնոլոգիական երկիր։ Բացի այդ, 2019թ․ վերջին եռամսյակում Կատարում, Սինգապուրում և Ուզբեկստանում տեղի ունեցած տեխնոլոգիական ցուցահանդեսների ընթացքում շուրջ 27 ընկերություններ հանդես եկան հայկական միասնական տաղավարով, որի արդյունքում ստորագրվեցին 9 հուշագրեր, ձեռք բերվեցին 200-ից ավելի պայմանավորվածություններ և ստեղծվեցին ավելի քան 7 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանքների և ծառայությունների արտահանման նոր հնարավորություններ։
78. 2019-ի նոյեմբերին ՀՀ քաղաքացիների համար չեղարկվել է մուտքի արտոնագրերի պահանջը Սերբիայի և Քաթարի կողմից։ Այս տարվա հունվարի 19-ին ուժի մեջ է մտել Չինաստանի հետ կնքված մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին համաձայնագիրը։ Շվեդիան, Սլովակիան, Սերբիան եւ Նիդերլանդները Հայաստանում դեսպանատուն բացելու որոշում կայացրին:
79. Շարունակվել է ՀՀ ԶՈւ զորախմբերի մասնակցությունը միջազգային առաքելություններին, ինչպես նաև հայ մասնագետների հումանիտար առաքելությունը Սիրիայում, որտեղ հայ մասնագետներն առաքելության մեկնարկից ի վեր մինչ օրս տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ ականազերծել են 124.000 քառ. մ տարածք: Մարդասիրական խմբի բժիշկները թերապևտիկ և վիրաբուժական բնույթի բուժօգնություն են ցուցաբերել ավելի քան 8.500 քաղաքացիների:
80. Համահայկական հիմնադրամի մարաթոնին մասնակցած ՀՀ քաղաքացիների և կազմակերպությունների թվի դինամիկան՝ 2017թ - 3240, 2018թ - 5994, 2019թ - 9644 (նախորդ տարվա համեմատ ավել է 60%-ով, 2017-ի համեմատ՝ 197%-ով):
81. Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ միանգամից մի քանի բյուջետային ավիաընկերություններ մուտք են գործել հայկական շուկա: Արդյունքում դեպի Եվրոպա ավիատոմսերի գները սկսում են 19 եվրոյից։ Եթե մինչև 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը դեպի Եվրոպա սպասարկվում էր 6-7 ուղղություն, ապա օրենսդրական փոփոխություններից հետո արդեն իսկ հայտարարվել են կամ հայտեր են ներկայացվել հետևյալ 10 ուղղություններով նոր ավիաընկերությունների կողմից թռիչքներ իրականացնելու համար.
• Փարիզ Օռլի օդանավակայան, «Transavia»
• Վիեննա, «Wizz air»
• Վիլնյուս, «Wizz air»
• Բեռլին, «Ryanair»
• Մեմինգեն (Գյումրիից), «Ryanair»
• Հռոմ, «Ryanair»
• Միլան, «Ryanair»
• Աթենք (Գյումրիից), «Ryanair»
• Սալոնիկ, «Ryanair»
• Ռիգա, «Air Baltic»
82. 2019-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ԵՄ երկրներում առաջին անգամ ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվը 2018-ի համեմատ նվազել է 29%-ով, 2017-ի համեմատ՝ 47%-ով, իսկ 2016-ի համեմատ՝ 51%-ով: ԵՄ երկրներից ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվն այս տարվա առաջին 9 ամիսներին կազմել է 2670:
83. «Ֆիթչ» վարկանշային կազմակերպությունը երկար դադարից հետո բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը՝ «B+»-ից դարձնելով «BB-»՝ «կայուն» հեռանկարով: Վարկանիշի բարձրացումը շատ կարևոր է այն իմաստով, որ նախ` Հայաստանը հնարավորություն կունենա միջազգային կապիտալի շուկայից ներգրավել համեմատաբար ավելի էժան փոխառություններ կամ վերաֆինանսավորել եղած վարկերն առավել մատչելի պայմաններով, և երկրորդը՝ վարկանիշի բարձրացմամբ Հայաստանն ավելի վստահելի և գրավիչ է դառնում ներդրողների համար: Օգոստոսին Հայաստանի սուվերեն վարկանիշը բարձրացրել էր նաև «Մուդիզ» վարկանիշային կազմակերպությունը՝ «B1»-ից դարձնելով «Ba3»։ Միջազգային ֆինանսատնտեսական կառույցների կողմից բարձրացվել են Հայաստանի տնտեսական աճի գնահատականները և կանխատեսումները 2020 և 2021 թվականների համար, այն դեպքում, երբ համաշխարհային տնտեսության և տարածաշրջանի երկրների համար այդ կանխատեսումները հիմնականում նվազեցվել են: Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի համար առաջիկա երկու տարում կանխատեսում են մի կողմից արտահանման, ներդրումների ծավալների բարելավում, և մյուս կողմից, որպես դրա արդյունք, աղքատության և գործազրկության նվազում:
84. Ըստ «Freedom House»-ի 2019 թվականի զեկույցի՝ Հայաստանը համացանցի ազատության ինդեքսով դասվում է «ազատ» երկրների շարքին՝ Ֆրանսիայի հետ կիսելով 8-րդ հորիզոնականը աշխարհում։ Այս ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է:
85. Աշխարհի ամենահեղինակավոր ամսագրերից «Time»-ը, տպավորված 2019-ին Հայաստանի ցույց տված տնտեսական արդյունքներով, իր տարեվերջյան համարներից մեկում Հայաստանը անվանել է «Կովկասյան վագր»:
86. Բրիտանական «Legatum» վերլուծական ինստիտուտի՝ 2019-ի Բարգավաճման ինդեքս վարկանիշում Հայաստանը մեկ տարում իր դիրքը բարելավել է միանգամից 7 կետով՝ 167 երկրների շարքում զբաղեցնելով 61-րդ հորիզոնականը: Տվյալ հետազոտության անցկացման 10 տարիների ընթացքում Հայաստանը նման բարձր վարկանիշ երբեք չի ունեցել:
87. Ըստ «Gallup» ամերիկյան ինստիտուտի հրապարակած «Օրենք և կարգապահություն 2019» ամենամյա զեկույցի՝ Հայաստանն ամենից ապահով երկրների շարքում զբաղեցրել է 7-րդ տեղն՝ այն կիսելով Շվեյցարիայի հետ: Ընդհանուր առմամբ, «Անվտանգության ինդեքս»-ում Հայաստանը 85 բալ է հավաքել՝ կիսելով 11-րդ տեղը մի շարք եվրոպական երկրների, Ճապոնիայի և Սաուդյան Արաբիայի հետ:
88. ՄԱԿ-ի սննդամթերքի համաշխարհային կազմակերպության (FAO) ամենամսյա զեկույցի համաձայն՝ 2019 թվականի հոկտեմբերին անցած տարվա հոկտեմբերի համեմատ սննդամթերքի համաշխարհային գները աճել են 6%-ով, մինչդեռ Հայաստանում 2019-ի դեկտեմբերին նախորդող տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների ապրանքախմբում արձանագրվել է 0.3% գնանկում: Սա ակնհայտորեն Կառավարության վարած հակամենաշնորհային քաղաքականության արդյունքն է:
89. Հայաստանում փոխվել են բարձր պաշտոններում կադրերի ընտրության սկզբունքները: Երկու օրինակ՝ ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուն ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ: Կադաստրի կոմիտեի ղեկավարի ընտրությունը կատարվել է կադրերի բանկից:
90. Ամանորյա միջոցառումները աննախադեպ բարձր մակարդակով իրականացնելու համար Կառավարությունը Երևանի քաղաքապետարանին է տրամադրել 271 մլն. դրամ: Ի թիվս այլ գործոնների՝ նաև այս հատկացման արդյունքում կարող ենք արձանագրել, որ դեկտեմբերի 28-ից հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա հետ համեմատ ունեցել ենք 9 մլրդ 307 մլն դրամի հավելյալ առևտրաշրջանառություն, որից 4 մլրդը բաժին է ընկնում մարզերին։ Արձանագրված հավելյալ առևտրաշրջանառության արդյունքում նվազագույն հաշվարկներով 325 մլն դրամ հարկ է գեներացվել, որը վերադարձվելու է պետական բյուջե։ Դեկտեմբերի 31-ի գիշերը վարչապետի ամանորյա շնորհավորական ուղերձը հեռարձակվեց ուղիղ եթերում, բազմամարդ Հանրապետության հրապարակից։ Ավելի քան 20 հազար մարդ է մասնակցել Լոս Անջելեսի Գրանդ Փարքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին: Հայաստանի ղեկավարի մասնակցությամբ նման մասշտաբի միջոցառում Սփյուռքում երբեք տեղի չէր ունեցել:
91. Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է նախաքննության մարմնի գրասենյակ և քննիչի աշխատասենյակում հարցաքննվել:
92. Հայաստանի Կառավարությունը Արցախին 10 նոր շտապօգնության մեքենա նվիրելու որոշում է կայացրել: Մեքենաները կգնվեն Հայաստանի պետական բյուջեի միջոցներից և Արցախում կլինեն մարտ ամսին:
93. 2019 թվականի ընթացքում Հայոց բանակում զինծառայության հետ կապված զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։ Այսինքն` մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին:
94. 2019-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողները հայտարարագրել են 764.5 մլրդ. դրամ հարկ, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 90.7 մլրդ դրամով կամ 13%-ով: 2017-ի հունվար-սեպտեմբերի համեմատ խոշոր հարկ վճարողների վճարած հարկերի աճը կազմել է 185.5 մլրդ դրամ կամ 32%:
95. Սեպտեմբերի 21-ին Գյումրիում անցկացվեց «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը։ Առաջին անգամ Հայաստանում պետական մակարդակով խրախուսվեց աշխատող, գործ անող մարդը։ Վարչապետի աշխատակազմի կողմից կազմակերպված մրցանակաբաշխությանը պարգևատրվեցին միջին բիզնեսով զբաղվող 13 գործարարներ։ Գլխավոր մրցանակը հանձնեց վարչապետը։ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը ամենամյա է լինելու, այս տարի այն կանցկացվի Վանաձորում։
96. 2019-ին դատական համակարգի աշխատակիցների համար ձեռք են բերվել 320 նոր համակարգիչներ, որոնք փոխարինել են 2005-ից գործող համակարգիչներին: Այսպիսով, Հայաստանի բոլոր դատավորների համակարգիչները փոխարինվում են նորերով:
97. «Իմ քայլը» հիմնադրամի և Կառավարության համատեղ ծրագրի շրջանակներում ՀՀ մարզերում բնակվող և սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ 1000 երեխաներ 2019 թվականի դեկտեմբերին ամանորյա շրջայցով եկել են Երևան, այցելել թատրոն, մանկական զվարճանքի կենտրոններ: Նմանօրինակ ծրագրեր իրականացվում են ոչ միայն Ամանորի, այլև այլ առիթներով: 2018-ից ի վեր ծրագրին մասնակցել է շուրջ 2800 երեխա` այցելելով թանգարաններ, թատրոններ, զվարճանքի կենտրոններ, զբոսայգիներ:
98. 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանում ծառայողական ավտոմեքենաների թիվը կրճատվել է 448-ով: Հիմա Հայաստանը ծառայողական մեքենաների թվով պատմական ամենացածր մակարդակի վրա է:
99. Արժույթի միջազգային հիմնադրամի վերլուծություն/կանխատեսումներով մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի հաշվով Հայաստանը 2019 թվականին գերազանցել է Վրաստանին և 2020 թվականին կգերազանցի Ադրբեջանին:
100. 2020 թվականի պետական բյուջեով զինծառայողների, փրկարարների, անտառապահների, ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման, նվազագույն աշխատավարձի բարձրացման, կենսաթոշակների և նպաստների բարձրացման համար հատկացվել է շուրջ 71.6 միլիարդ դրամ լրացուցիչ գումար: Ղեկավար պաշտոններ զբաղեցնող բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման համար հատկացվել է շուրջ 1 միլիարդ դրամ լրացուցիչ գումար, որը կազմում է վերոնշված գումարի 1.4%-ը:
* * *
Մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնց թվում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, մասնավորապես, ՀՀ նախկին իշխանությունների թողած «ժառանգությանը, վերջիններիս ներկայացուցիչների հայտարարություններին:
«Նրանք շարունակում են, ուզում են ասել, թե կառավարությունը ոչ հայանպաստ քաղաքականություն է վարում Արցախի հարցում և ահա, եթե Ղարաբաղում ընտրվի այնպիսի նախագահ, ով դեմ չէ Հայաստանի իշխանություններին, դա սպառնալինքեր է ստեղծում Արցախի համար: Սկսել են թեզ շրջանառել, որ Սերժ Սարգսյանի ժառանգությունը Ղարաբաղի հարցում՝ այդ գյոզալ ժառանգությունն այս իշխանությունը կորցրեց: Հիմա գիտեք, առիթ է, եկեք նայենք, թե ինչ «ժառանգություն» է թողել Սերժ Սարգսյանը Ղարաբաղի հարցում: Վերջերս լրատվական միջոցներից մեկում մի հոդված տպվեց, որտեղ, ըստ էության, փաստաթղթից մեջբերում էր, թե Սերժ Սարգսյանը որ կետում է թողել Ղարաբաղի բանակցային գործընթացը, և համենայնդեպս պաշտոնական հերքումներ նախորդ իշխանության ներկայացուցիչների կողմից չեղան: Եվ ես կարծում եմ, որ այդ փաստի բերումը մենք կարող ենք ֆիքսել, թե Սերժ Սարգսյանն ինչ ժառանգություն է թողել, ինչ է թողել բովանդակային սեղանին Ղարաբաղի հարցի վերաբերյալ:
Պարբերություն առաջին: Երեք հիմնական պարբերություն: Մեջբերում եմ. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման վերջնական նպատակներն են այնպես, ինչպես նրանք կապված են միմյանց հետ»: Նպատակներն են: Ղարաբաղի հարցի կարգավորման նպատակները: Սա Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունն է: «Յոթ շրջանների՝ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի, Ղուբաթլիի, Քելբաջարի և Լաչինի վերադարձը Ադրբեջանին՝ պայմանով, որ պահպանվում է Լեռնաին Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցք»: Հաջորդ կետը. «Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության անցկացման միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին՝ նկատի ունենալով, որ քվեարկության դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները: Տարածաշրջանում քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար կապերի ամբողջական կարգավորում, դրացիական համագործակցության վերականգնում, Հարավային Կովկասի տարածաշրջանի ամբողջական կայունության ապահովում»:
Պարբերություն երկրորդ. «Վերաբնակները միջազգային հանրության օժանդակությամբ լքելու են առաջին պարբերությունում նշված հինգ շրջանների տարածքները: Ադրբեջանի քաղաքացիական իշխանությունները մտնելու են նշված տարածքներն այն բանից հետո, երբ կտեղակայվեն խաղաղապահ միջազգային ուժերը և դուրս կհանվեն այդ շրջաններում ներկայումս գտնվող զինված ուժերը: Խաղաղապահ միջազգային ուժերը կտեղակայվեն նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի վարչական սահմանների երկայնքով՝ բացառությամբ Քելբաջարի և Լաչինի շրջանների մաս կազմող հատվածների: Քելբաջարի շրջանը կմնա ԵԱՀԿ անցումային մշտադիտարկման տակ»:
Պարբերություն երեք. «Միևնույն ժամանակ վերոնշյալ միջոցների ձեռնարկմանը զուգահեռ մինչ վերջնական կարգավորման որոշումը Լեռնային Ղարաբաղը պետք է օժտվի ժամանակավոր կարգավիճակով, որը կերաշխավորի նրա ամենօրյա կենսագործունեության կազմակերպումը»:
Հիմա, սա այն «ժառանգությունն» է, ըստ այս հրապարակման և չի հերքվել, որը եղել է առկա սեղանին: Հիմա մեզ մեղադրում են, որ մենք այս «ժառանգությունը» կորցրել ենք: Ես ուզում եմ ասել հետևյալը՝ որ պահին հենց այս նույն կետից Հայաստանի Հանրապետությունն ուզենա շարունակել բանակցությունները, հենց այս նույն կետից, միջազգային հանրությունը ոչ մի պրոբլեմ չի ստեղծի, ոչ մի, բացարձակապես, ոչ մի: Հիմա ես ուրիշ բան եմ ասում՝ Արցախի նախագահի բոլոր թեկնածուները թող ասեն՝ այս տեքստն իրենց համար ընդունելի է՞, թե՞ ընդունելի չէ: Թող Արցախի ժողովուրդն ասի՝ այս տեքստն իր համար ընդունելի է՞, թե՞ ընդունելի չէ: Թող հայ ժողովուրդն ասի՝ այս տեքստն իր համար ընդունելի է՞, թե՞ ընդունելի չէ: Եթե ձեզ կհավատացնեն, որ սա կորսված է, ձեզ խաբում են: Եթե Արցախի ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը, բոլորը,կորոշեն, որ սա է այն բանակցությունների հիմքը, սա է ընդունելի տարբերակը, բանակցությունների ճիշտ բովանդակությունը, ես երաշխավորում եմ, որ նույն պահին սա կհայտնվի բանակցային սեղանի շուրջ: Ոչ մի պրոբլեմ չենք ունենա: Բացարձակ:
Հիմա ես առաջարկում եմ և պնդում եմ, որ Արցախի նախագահի բոլոր թեկնածուներն ասեն՝ սա իրենց համար ընդունելի է՞, թե՞ ընդունելի չէ: Սա կարևոր, չափազանց կարևոր շեշտադրում է, որպեսզի շահարկումները վերանան: Որովհետև, երբ ես դարձել եմ վարչապետ, ինձ առաջարկվել է, կամ առաջարկ է եղել, որ ես նույն կետից շարունակեմ բանակցային պրոցեսը, ինչ կետում ընդհատվել է Սերժ Սարգսյանի՝ հրաժարականից հետո: Ես ասել եմ, իմ պատասխան տեքստը եղել է Ստեփանակերտում՝ 2019թ. մարտին, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանարպետության անվտանգության խորհուրդների համատեղ նիստում:
Եվ ուզում եմ ասել, որ Հայաստանի որևէ կառավարություն Ղարաբաղի հարցում այնքան թափանցիկ չի եղել, ինչպիսին է մեր կառավարությունը և ես՝ անձամբ: Բայց իմ ասելիքն ուրիշ բանի հետ էր՝ Արցախի ընտրությունների բոլոր թեկնածուները պետք է ասեն՝ իրենց համար այս «ժառանգությունն» ընդունելի՞ է, թե՞ ընդունելի չէ: Իրենք մտածո՞ւմ են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետն այսօր սա պետք է վերցնի որպես ժառանգություն և շարունակի բանակցությունները, թե՝ ոչ: Ընդ որում, ասում եմ, երաշխավորում եմ, որ հետո հանկարծ չասեն՝ հա, մենք ասենք, չասենք, մեկ է դա կորսված է: Ես երաշխավորում եմ, որ այդ առումով ոչ մի պրոբլեմ չի լինի: Հակառակը:
* * *
Հանրային հ/ը – Արթուր Խաչատրյան - Եթե չեմ սխալվում՝ փետրվարին Դուք պետք է մեկնեք Մյունխեն, որտեղ տեղի կունենա անվտանգության հարցերով միջազգային համաժողով, որին մասնակցելու է նաև Ադրբեջանի նախագահը: Արդյոք նախատեսված է հանդիպում Իլհամ Ալիևի հետ և արդյոք կա նման հանդիպման հավանականությունը և բուն թեմայի վերաբերյալ՝ մեկուկես տարի է անցել ընտրություններից, բայց դեռ մենք չգիտենք, թե արդյո՞ք բանակցությունները շարունակվում են բուն խնդրի վերաբերյալ: Եթե շարունակվում են՝ ի՞նչի շուրջ եք հիմա բանակցում, ի՞նչ փուլի վրա է գտնվում այս ամենը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այս պահին հանդիպման պայմանավորվածություն չկա: Հանդիպումը բացառել չի կարելի, որովհետև քննարկումների փուլում են: Ընդհանրապես ասեմ տեսեք, ես չեմ ասել չէ՞, որ դեմտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում, երբ ԱՊՀ հավաք էր, այնտեղ էլ ենք մենք շփվել: Ես այդ կարգի շփումներն օգտակար եմ համարում: Այսինքն, եթե սկզբունքորեն լինի առիթ՝ խոսելու, քննարկելու, ես կարծում եմ՝ դա վնասակար չէ, դա օգտակար է:
Ինչ վերաբերվում է բանակցություններին: Կրկին կարևոր եմ համարում, սիրելի լրագրողներ, սիրելի հայրենակիցներ, արձանագրել, որ բոլորդ գիտեք, թե ես փակ սենյակում, Իլհամ Ալիևի հետ ինչի մասին եմ խոսում: Դա նկարագրված է, ձևակերպված է 2019 թ.-ի մարտի 12-ի Ստեփանակերտում տեղի ունեցած Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհուրդների համատեղ նիստերի ժամանակ իմ ունեցած ելույթում, որտեղ ես ուղենշել էի առաջիկայում բանակցային գործընթացում մեր քննարկումների շրջանակը:
Մենք հիմա խոսում ենք այդ շրջանակի մասին: Այս պահին որևէ փաստաթուղթ սեղանին, որ մենք քննարկենք, չկա: Եվ մենք պետք է իրար հետ աշխատենք ավելի կոնկրետ, ավելի առարկայական փուլին մոտենալու համար, բայց այս շրջանը պետք է շատ արդյունավետ օգտագործենք այդ փուլին մոտենալու համար: Հիմա, արդյունավետ ե՞նք օգտագործել, ես կարծում եմ՝ այդքան էլ արդյունավետ չենք օգտագործել մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Ամենակարևոր պատճառներից մեկն այն է, որ ցավոք, ադրբեջանական կողմից այդպես էլ չի հնչում համարժեք հայտարարություն իմ այն հայտարարությանը, որ Ղարաբաղի հարցի կարգավորման ցանկացած տարբերակը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար: Սա այսօր, եթե հայեցակարգային մակարդակով արտահայտվենք՝ կարգավորման գործընթացի ամենամեծ խոչընդոտն է, բայց մեր դիրքորոշումը կառուցողական է, մենք գտնում ենք, որ պետք է կարգավորել Ղարաբաղի հարցը, կարգավորել այն հայեցակարգի և այն սկզբունքների շրջանակում, ինչը ես ասացի և ասել եմ Ստեփանակերտում, ՄԱԿ-ում ունեցած իմ ելույթների տրամաբանության և մեր նախկինում հռչակած սկզբունքների շրջանակում: Եվ մենք պատրաստ ենք կառուցողական, նորմալ աշխատանքի, որքան էլ հասկանում, գիտակցում ենք, թե ինչքան բարդ և դժվար աշխատանք է, բայց դա մեր պատասխանատվությունն է: Հիմա ես կոնկրետ ասել եմ նաև իմ գործընկերներին, այժմ տարածաշրջանում խաղաղության և կայունության, ապագայի պատասխանատվությունը անձնապես կրում ենք մենք, Իլհամ Ալիևը՝ Ադրբեջանի նախագահը, Արցախի Հանրապետության նախագահը և Հայաստանի Հանրապետության վարչապետը: Սա անձնավորված պատասխանատվություն է և ինչ-որ առումով ընդհանուր պատասխանատվություն է: Այդ պատասխանատվությունը կրելը և պատվով այդ պատսսխանատվության տակից դուրս գալը չափազանց դժվար գործ է, բայց իսկ ո՞վ է ասել, որ վարչապետի կամ նախագահի գործը պետք է հեշտ լինի: