Մամլո հաղորդագրություններ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դարոն Աճեմօղլուի հետ
12.05.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում Դարոն Աճեմօղլուն նշել է, որ պատրաստ է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու հարցում: Անվանի տնտեսագետն ընդունել է վարչապետի՝ Հայաստան այցելելու հրավերը:
Դարոն Աճեմօղլուի այցի ժամկետները ճշտվելու են առաջիկայում: