Մամլո հաղորդագրություններ
«UWC Դիլիջան» միջազգային դպրոցը կարող է լինել ոգեշնչանքի, էնտուզիազմի, լավատեսության կենտրոն. Նիկոլ Փաշինյան
- 1670x1113px - 408 Կբ
- 1670x1113px - 370 Կբ
- 1670x1113px - 343 Կբ
- 1670x1113px - 419 Կբ
- 1670x1113px - 484 Կբ
- 1670x1113px - 416 Կբ
- 1670x1113px - 534 Կբ
- 1670x1113px - 435 Կբ
- 1670x1113px - 595 Կբ
- 1670x1113px - 593 Կբ
- 1670x1113px - 454 Կբ
- 1670x1113px - 609 Կբ
- 1670x1113px - 494 Կբ
- 1670x1113px - 418 Կբ
- 1670x1113px - 524 Կբ
- 1670x1113px - 551 Կբ
- 1670x1113px - 525 Կբ
- 1670x1113px - 334 Կբ
- 1670x1113px - 688 Կբ
- 1670x1113px - 680 Կբ
- 1670x1113px - 675 Կբ
- 1670x1113px - 663 Կբ
- 1670x1113px - 382 Կբ
- 1670x1113px - 429 Կբ
- 1670x1113px - 805 Կբ
- 1670x1113px - 916 Կբ
- 1670x1113px - 903 Կբ
ևս 24 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «UWC Դիլիջան» միջազգային դպրոցի շրջանավարտների ավարտական միջոցառմանը: Վարչապետը նախ շրջայց է կատարել դպրոցում, ծանոթացել այնտեղ ստեղծված պայմաններին, կրթական հնարավորություններին:
Ողջունելով դպրոցի շրջանավարտներին` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ուրախ է Հայաստանում նման դպրոցի առկայությամբ: «Սա ապագա Հայաստանի խորհրդանիշն է, որը լինելու է սիրո և համերաշխության, բարձր մակարդակի կրթություն ապահովող պետություն: Գյումրիից մեկնարկած քայլերի ընթացքում ես անցել եմ այստեղով, տխուր էի՝ տեսնելով այս վայրի և շրջապատող տարածքների տարբերությունը: Բայց այս պահին հասկացա, որ այս դպրոցը կարող է լինել ոգեշնչանքի, էնտուզիազմի, լավատեսության կենտրոն Դիլիջանի բնակիչների կամ նրանց համար, ովքեր կանցնեն այստեղով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հավելել է, որ ոգևորված է դպրոցում ստեղծված դրական մթնոլորտով և կարևորել է բարձր մակարդակի կրթության ապահովումը: Կառավարության ղեկավարը նշել է, որ մեր երկրում առկա կրթական խնդիրները հետևողականորեն լուծվելու են: «Մենք երջանիկ ենք տեսնելու ձեզ Հայաստանում, հույս ունենք, որ դուք կպատմեք մեր երկրի պատմությունը, երբ վերադառնաք ձեր երկրներ, կպատմեք, որ մենք փոքր երկիր ենք, բայց մեծ սրտով մարդկանց երկիր ենք, ժողովրդավար և համերախշ»,- դիմելով շրջանավարտներին` նշել է վարչապետ Փաշինյանը:
Դիլիջանի միջազգային դպրոցն ավարտում է 104 ուսանող աշխարհի 63 երկրից: Շրջանավարտներից 10-ը հայեր են: Դպրոցն արդեն 3-րդ անգամ է շրջանավարտ տալիս:
Դպրոցում ներկայումս սովորում է 210 ուսանող աշխարհի 80 երկրից: Ուսանողների 96 տոկոսը սովորում է մասնակի կամ լրիվ կրթաթոշակով: Դիլիջանի միջազգային դպրոցը գործում է 2014 թվականի հոկտեմբերից: