Մամլո հաղորդագրություններ

Վարչապետն ԱՀՀ պատվիրակության հետ քննարկել է համահայկական նշանակության ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր

09.06.2018

ևս 4 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը՝ հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Էնթոնի Բարսամյանի և Վան Գրիգորյանի գլխավորությամբ:

Վարչապետը կարևորել է Ամերիկայի հայկական համագումարի գործունեությունը և նշել, որ այն մեծ դեր ունի ոչ միայն համայնքային կյանքում, այլ նաև ԱՄՆ-ում համահայկական օրակարգի հարցերը մշտապես բարձրացնելու գործում:
ԱՀՀ պատվիրակության անդամները վարչապետին են ներկայացրել Ամերիկայի հայկական համագումարի գործունեությունը, ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացմանը, համահայկական նշնակության ծրագրերի իրականացմանը վերաբերող տարբեր հարցեր:

Վարչապետը զրուցակիցներին է ներկայացրել Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումները, կառավարության առաջնահերթությունները՝ տնտեսության, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ ուղղություններով:

 

← Վերադառնալ