Մամլո հաղորդագրություններ

Վարչապետ Փաշինյանն անցկացրել է Անվտանգության խորհրդի նիստ

25.06.2018

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ նոր կառավարության ձևավորումից հետո սա Անվտանգության խորհրդի առաջին նիստն է և հավելել. «Գիտեք, որ ապրիլի 9-ից հետո Անվտանգության խորհրդի գործառույթներն ավելի են կոնկրետացվել և Սահմանադրության 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է Անվտանգության խորհուրդը: Այսօրվա մեր նիստը նաև այս շրջանակի մեջ գտնվող հարցերն ու հետագա անելիքները քննարկելու նպատակ ունի»:
Խորհրդի նիստում քննարկվել են ՀՀ զինված ուժերի զարգացման պլանի և սպառազինության ու ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրին և ԶՈՒ-երի մարտական հերթապահության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը զեկուցել է նաև ՀՀ ՊՆ-ում ակտիվ պաշտպանության կազմակերպման ավելի արդյունավետ ձևերի և մեթոդների ներդրման մասին:

← Վերադառնալ