Մամլո հաղորդագրություններ
Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ, աշխատանքային հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ
1670x1113px - 397 Կբ
1670x1113px - 321 Կբ
1670x1113px - 339 Կբ
1670x1113px - 358 Կբ
1670x1113px - 338 Կբ
1670x1113px - 342 Կբ
1670x1113px - 297 Կբ
1670x1113px - 290 Կբ
1670x1113px - 310 Կբ
1670x1113px - 322 Կբ
1670x1113px - 335 Կբ
1670x1113px - 329 Կբ
1670x1113px - 291 Կբ
1670x1113px - 317 Կբ
1670x1113px - 360 Կբ
1670x1113px - 370 Կբ
1670x1113px - 392 Կբ
1670x1113px - 381 Կբ
1670x1113px - 430 Կբ
1670x1113px - 314 Կբ
1670x1113px - 370 Կբ
1670x1113px - 341 Կբ
1670x1113px - 364 Կբ
1670x1113px - 362 Կբ
1670x1113px - 397 Կբ
1670x1113px - 338 Կբ
1670x1113px - 327 Կբ
1670x1113px - 349 Կբ
1670x1113px - 308 Կբ
1670x1113px - 334 Կբ
1670x1113px - 337 Կբ
1670x1113px - 354 Կբ
1670x1113px - 346 Կբ
1670x1113px - 321 Կբ
1670x1113px - 362 Կբ
ևս 32 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հուլիսի 12-ին ոչ ֆորմալ, աշխատանքային հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ: Մասնավորապես, վարչապետը հանդիպել է Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչես-Պերես Կաստեխոնի, Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևի, Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկայի, Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:
Վարչապետը վերը նշված պետությունների ղեկավարների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն վերահաստատել է իր մասնակցությունն աշնանը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին և նշել, որ Հայաստանում եղել է դեռևս 1988 թվականին՝ հոր հետ ու մեր երկրի հետ կապված ունի լավ և դրական հիշողություններ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը վարչապետ Փաշինյանին հրավիրել են իրենց երկրներ: Նրանք կարևորել են Հայաստանի հետ երկկողմ համագործակցության ընդլայնումը մի շարք ոլորտներում և համոզմունք հայտնել, որ ՀՀ նոր կառավարության հետ կծավալվի արդյունավետ գործակցություն: Իտալիայի վարչապետն ընդգծել է Հայաստանի հետ պատմականորեն ամուր բարեկամական կապերի առկայությունը և կարևորել դրանց հետագա ամրապնդումն ու զարգացումը:
Վարչապետը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքին առնչվող հարցեր: