Մամլո հաղորդագրություններ
Վարչապետին զեկուցվել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը
- 1670x1113px - 859 Կբ
- 1670x1113px - 920 Կբ
- 1670x1113px - 627 Կբ
- 1670x1113px - 931 Կբ
- 1670x1113px - 916 Կբ
- 1670x1113px - 545 Կբ
- 1670x1113px - 557 Կբ
- 1670x1113px - 566 Կբ
- 1670x1113px - 645 Կբ
- 1670x1113px - 836 Կբ
- 1670x1113px - 896 Կբ
- 1670x1113px - 539 Կբ
- 1670x1113px - 671 Կբ
- 1670x1113px - 591 Կբ
- 1670x1113px - 582 Կբ
ևս 12 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:
Վարչապետը կարևորել է գագաթնաժողովի բարձր մակարդակով կազմակերպումն ու անցկացումը: «Ունենք օտարերկրյա հյուրերի մեծ ցանկ, ժամանելու են տասնյակ երկրների նախագահներ և կառավարությունների ղեկավարներ: Նրանց բոլորի հարմարավետությունն ու անվտանգությունն ապահովելը մեզ համար կարևորագույն խնդիր է: Հայաստանի պատմության մեջ ամենածավալուն այս միջոցառման պատշաճ կազմակերպումն ու անցկացումը մեր երկրի հեղինակության և պատվի հարցն է, նույնիսկ պատճառաբանված թերացումներն անընդունելի են ու մենք պետք է կարողանանք միջոցառումն անցկացնել բարձր մակարդակով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խմբի անդամները վարչապետին զեկուցել են ենթակառուցվածքների ապահովման և տեխնիկական մի շարք այլ խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին և նշել, որ դրանք ընթանում են նախատեսված ժամանակացույցին համապատասխան և ծագող խնդիրներին տրվում են համապատասխան լուծումներ: Միջոցառումները լավագույնս կազմակերպելու և անցկացնելու նպատակով ներգրավվելու են նաև ֆրանսախոս կամավորականներ:
Երկօրյա գագաթնաժողովի մեկնարկից երեք օր առաջ կայանալու է արտգործնախարարների համաժողովը, որին կնախորդի նաև մշտական խորհրդի նիստը: Միջոցառման շրջանակում անցկացվելիք տնտեսական գործարար ֆորումին ակնկալվում է ֆրանկոֆոն երկրների ընկերությունների և ձեռնարկությունների լայն ներկայացվածություն. նախատեսվում է, որ դրանց թիվը կհասնի 350-ի, իսկ ֆորումի ընթացքում կկնքվեն նաև համագործակցության հուշագրեր: Ձևավորվելու է ֆրանկոֆոն ավան, տեղի է ունենալու գալա համերգ, պաշտոնական պատվիրակությունների պատվին տրվելու է պետական ընթրիք: Ներկայացվել են Ֆրանկոֆոնիայի նոր հիմնարար փաստաթղթի՝ «Ապրել միասին» պակտի ընդունման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Գագաթնաժողովի շրջանակում անցկացվելու է նաև ֆրանկոֆոն լրագրողների միության կոնգրեսը, արդեն իսկ տարբեր երկրների լրագրողներ ներկայացրել են հայտեր՝ գագաթնաժողովն ու դրա շրջանակում անցկացվելիք միջոցառումները լուսաբանելու նպատակով: Նշվել է նաև, որ հաստատվել են գագաթնաժողովի լոգոն, կարգախոսը՝ «Ապրել միասին», մշակվել է հատուկ վեբ-կայք:
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ և կարևորել գերատեսչությունների համակարգված աշխատանքը՝ հնարավոր բոլոր խնդիրներին ժամանակին արձագանքելու և արագ լուծումներ գտնելու համար: