Մամլո հաղորդագրություններ
Մարդուն առողջություն պարգևելն ամենամեծ առաքելությունն է. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԵՊԲՀ շրջանավարտներին
- 1670x1113px - 876 Կբ
- 1670x1113px - 548 Կբ
- 1670x1113px - 885 Կբ
- 1670x1113px - 685 Կբ
- 1670x1113px - 579 Կբ
- 1670x1113px - 561 Կբ
- 1670x1113px - 485 Կբ
- 1670x1113px - 573 Կբ
- 1670x1113px - 608 Կբ
- 1670x1113px - 835 Կբ
- 1670x1113px - 786 Կբ
- 1670x1113px - 711 Կբ
- 1113x1670px - 786 Կբ
- 1670x1113px - 816 Կբ
- 1670x1113px - 840 Կբ
- 1670x1113px - 596 Կբ
- 1670x1113px - 658 Կբ
- 1670x1113px - 575 Կբ
- 1670x1113px - 653 Կբ
- 1670x1113px - 847 Կբ
- 1670x1113px - 932 Կբ
ևս 18 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտխորհրդի հանդիսավոր նիստին: «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի համալսարանական հիվանդանոցի բակում կայացած բացօթյա միջոցառման ընթացքում բժշկական համալսարանն ավարտող ապագա բժիշկները, այդ թվում՝ ռազմական, ընթերցել են Հիպոկրատի երդումը և ստացել ավարտական դիպլոմները:
Վարչապետը շնորհավորել է բոլոր շրջանավարտներին և ընդգծել. «Բոլորդ տեղյակ եք, որ այսօր մեր բուհական համակարգում կա թերբեռնվածության խնդիր և բժշկակական համալսարանն այն եզակի բուհն է, որ այսպիսի խնդիր չունի: Կարծում եմ՝ պետք է արձանագրենք, թե ինչու. դեռևս խորհրդային տարիներից այս բուհը միջազգային կրթական օջախ լինելու ավանդույթ ունի և ուրախալի է, որ այդ ավանդույթը երրորդ հանրապետության տարիներին պահպանվել է, այժմ տեսնում ենք, որ նոր փուլ է մտել: Հայաստանյան բուհի այսպիսի մոդելը շատ կարևոր է մեր բուհական համակարգը կազմակերպելու համար, մեր բուհական համակարգը միջազգայնացնելու ճանապարհը, կարծում եմ, ճիշտ ճանապարհ է, ինչը պետք է շարունակենք ոչ միայն օտարերկրյա ուսանողների, այլ առաջին հերթին մեզ համար, որովհետև այս մոդելն է, որ պետք է անընդհատ զարգացնի, առաջ մղի մեր կրթությունը, բարձրացնի կրթության որակը և նրան բերի միջազգային ճանաչում, նրան ստիպի հասու լինել բոլոր միջազգային նորություններին, նոր տեխնոլոգիաներին, զարգացումներին»: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները նոր խթան և էներգիա կհաղորդեն բուհական համակարգին:
«Կարծում եմ՝ լավագույն մասնագետները նրանք են, ովքեր մասնագիտություն ընտրում են ոչ թե մաթեմատիկական, ֆինանսատնտեսական հաշվարկներից ելնելով, այլ առաքելության խորը գիտակցությամբ: Իմ ընկալմամբ, մարդու համար մասնագիտությունն առաջին հերթին առաքելություն է, առավել ևս բժշկի մասնագիտությունը: Հույս ունեմ, որ բոլոր շրջանավարտներն աշխատանքային կյանք են մտնում այն համոզմունքով և հավատով, որ իրենք անպայման փոխելու են աշխարհը, եթե ողջ ամբողջ աշխարհը, ապա առնվազն բժշկական, առողջապահական աշխարհը, առնվազն այն աշխատանքային աշխարհը, որտեղ իրենք ապրում են: Ի վերջո, մարդուն երջանկություն, առողջություն պարգևելն ամենամեծ մարդկային առաքելությունն է և հույս ունեմ, որ այդ առաքելությունից ոչինչ չի շեղի մեր այսօրվա շրջանավարտներին, ոչ բարեկեցությունը, ոչ փողը, ոչ վայելքները: Համոզված եմ, որ առաքելությանը հավատարիմ լինելու պարագայում նրանք կունենան այդ ամենը: Հույս ունեմ՝ նրանք կաշխատեն այնպես, այնպիսի հարթության մեջ, որտեղ հարաբերությունները կարգավորվում են ոչ միայն և ոչ այնքան կարգավորումներով, կանոնակարգերով, այլ մարդու՝ ինքն իր հետ, իր խղճի և իր առաքելության հետ ունեցած հարաբերություններով: Ես հավատում եմ ձեր առաքելությանը, ես հավատում եմ մեր առաքելությանը, ես հավատում եմ մեր ընդհանուր հաղթանակին»,- նշել է վարչապետ Փաշինյանը:
ԵՊԲՀ-ն 2017-2018 ուսումնական տարում ունի 1001 շրջանավարտ, նրանցից 45-ը բուհն ավարտել են կարմիր դիպլոմով, 24-ը՝ ռազմական բժիշկներ են: