Մամլո հաղորդագրություններ

Քննարկվել են հայ-հնդկական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր

02.08.2018

ևս 1 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանին:
Վարչապետը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների շարունակական զարգացումը և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմամբ ու խորացմամբ: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել առևտրատնտեսական կապերի խթանումը և այդ ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացումը:
Իր հերթին, Յոգեշվար Սանգվանը նշել է հայ-հնդկական պատմական կապերի փաստը և հավելել, որ դրանք ունեն զարգացման մեծ ներուժ: Նա վստահեցրել է, որ կներդնի հնարավոր բոլոր ջանքերը երկու երկրների միջև բազմակողմանի համագործակցությանը նոր թափ հաղորդելու համար:
Զրուցակիցները քննարկել են տնտեսության, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ինչպես նաև առողջապահության, կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին ու հեռանկարներին վերաբերող տարբեր հարցեր:

 

← Վերադառնալ