Մամլո հաղորդագրություններ
Նիկոլ Փաշինյանը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարի պաշտոնակատարին
ևս 3 լուսանկար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանին:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող նախարար Արծվիկ Մինասյանին համատեղ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ դեռևս խորհրդարանական տարիներից միասին աշխատելու դրական փորձ կա, և հետագայում այլ ձևաչափով ևս համագործակցելու առիթ կլինի:
Շնորհավորելով նորանշանակ նախարարի պաշտոնակատարին՝ վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ Տիգրան Խաչատրյանը համակարգում նոր մարդ չէ, և այդ հանգամանքը ևս կնպաստի, որպեսզի անցումը հնարավորինս սահուն լինի, արդեն իսկ սկսված ծրագրերը հաջող շարունակվեն և ավարտին հասցվեն:
Արծվիկ Մինասյանը շնորհակալություն է հայտնել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին համատեղ աշխատանքի համար և շնորհավորելով Տիգրան Խաչատրյանին՝ նշել, որ մարդկային և մասնագիտական որակների շնորհիվ նա նոր ձեռքբերումներ և հաջողություններ կարձանագրի ոլորտում:
Իր հերթին Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վարչապետի պաշտոնակատարին՝ տնտեսության կարգավորման ոլորտում կարևոր գործառույթ իրականացնող կառույցի ղեկավարի պատասխանատու պաշտոնը վստահելու համար: Նրա խոսքով՝ շարունակականությունը լինելու է այն գրավականներից մեկը, որը ոլորտին հետագա հաջողություններ է բերելու: