Մամլո հաղորդագրություններ
Հայաստանի շտապ բուժօգնության ավտոպարկը վերազինվում է 200 նոր ավտոմեքենայով
- 1670x1113px - 501 Կբ
- 1670x1113px - 389 Կբ
- 1670x1113px - 460 Կբ
- 1670x1113px - 647 Կբ
- 1670x1113px - 412 Կբ
- 1670x1113px - 427 Կբ
- 1670x1113px - 615 Կբ
- 1670x1113px - 630 Կբ
- 1670x1113px - 487 Կբ
- 1670x1113px - 422 Կբ
- 1670x1113px - 397 Կբ
- 1670x1113px - 540 Կբ
- 1670x1113px - 550 Կբ
- 1670x1113px - 584 Կբ
- 1670x1113px - 515 Կբ
- 1670x1113px - 481 Կբ
ևս 13 լուսանկար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված շտապ բուժօգնության 200 ավտոմեքենայի հանձնման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը և այլք:
Չինաստանի դեսպանը նշել է, որ նոր սերնդի շտապ բուժօգնության 200 ավտոմեքենաների նվիրաբերման ծրագիրը խոշորագույններից մեկն է Չինաստանի միջազգային բարեգործական նմանօրինակ ծրագրերի մեջ: Դեսպանը տեղեկացրել է, որ հայկական շահառու կազմակերպությունների աշխատակիցներին շտապ բուժօգնության մեքենաներն ու դրանցում տեղակայված սարքավորումները ներկայացնելու նպատակով Չինաստանից Հայաստան է ժամանել մասնագետների խումբ: Արդյունքում, մոտ 350 բժիշկ, բուժքույր և վարորդ անցել է մասնագիտական վերապատրաստում: «Չնայած այն հանգամանքին, որ մեր երկու երկրները հեռու են գտնվում իրարից, մեր ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի: Չինաստանի աջակցությունը Հայաստանին իրականացվում է անշահախնդիր: Համոզված եմ, որ Չինաստանն ու Հայաստանը կշարունակեն համագործակցությունը տարբեր ոլորտներում և հայ-չինական կապերը կլինեն շարունակական ու ամուր»,-ասել է դեսպանը:
Չինաստանի կողմից Հայաստանին տրամադրված շտապօգնության 200 ավտոմեքենայից 65-ը ռեանիմոբիլ է, 135-ը` գծային շտապօգնության մեքենա: Արսեն Թորոսյանը նշել է, որ նվիրաբերված մեքենաները հագեցած են ժամանակից սարքերով, օժանդակ պարագաներով, ինչն էլ ավելի կհեշտացնի բուժանձնակազմի աշխատանքը միաժամանակ այն դարձնելով ավելի որակյալ և արդյունավետ: «Մեքենաների հագեցվածությունը թույլ կտա անգամ ծանր հիվանդներին տեղում ցուցաբերել բժշկական օգնություն՝ նվազեցնելով մահացության դեպքերը»,- ասել է նախարարի պաշտոնակատարը՝ տեղեկացնելով, որ կառավարության որոշմամբ շտապօգնության մեքենաները բաշխվել են ամբողջ հանրապետությունով մեկ: 49 մեքենա տրամադրվել է Երևանի շտապօգնության ընկերությանը, 10 մեքենա՝ Երևանի բժշկական կենտրոններին, 131-ը՝ մարզերին:
Պատասխանատուները Նիկոլ Փաշինյանին մանրամասն ներկայացրել են շտապ բուժօգնության ավտոմեքենաների հնարավորություններն ու դրանցում առկա տեխնիկական միջոցները: