ևս 7 լուսանկար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, սցենարիստ Երվանդ Մանարյանին: Վարչապետը զրուցել է անվանի դերասանի հետ, հետաքրքրվել նրա առողջությամբ և որպիսությամբ, պատմել կառավարության հետագա ծրագրերի մասին:
Երվանդ Մանարյանը շնորհակալություն է հայտնել իրեն այցելելու համար և վարչապետին մաղթել բեղմնավոր գործունեություն: