Մամլո հաղորդագրություններ
Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն և աշխատանքային ընթրիք ունեցել Հարվարդի համալսարանի շրջանավարտների հետ
- 1670x1113px - 870 Կբ
- 1670x1113px - 536 Կբ
- 1670x1113px - 766 Կբ
- 1670x1113px - 654 Կբ
- 1670x1113px - 587 Կբ
- 1670x1113px - 410 Կբ
- 1670x1113px - 522 Կբ
- 1670x1113px - 769 Կբ
- 1670x1113px - 902 Կբ
- 1670x1113px - 984 Կբ
- 1670x1113px - 1 Մբ
- 1670x1113px - 660 Կբ
- 1670x1113px - 824 Կբ
- 1670x1113px - 855 Կբ
- 1670x1113px - 861 Կբ
- 1670x1113px - 970 Կբ
- 1670x1113px - 901 Կբ
- 1670x1113px - 1 Մբ
ևս 15 լուսանկար
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը շրջել է «Մեգերյան կարպետ»-ի թանգարանով՝ ծանոթացել ընկերության գորգագործական աշխատանքներին: Ընկերության ղեկավարները Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել «Մեգերյան կարպետ»-ի զարգացման ծրագրերը: Մտքեր են փոխանակվել Հայաստանում գորգագործության զարգացման հեռանկարների շուրջ:
Այնուհետև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հարվարդի համալսարանի հայ շրջանավարտների հետ: Նիկոլ Փաշինյանը բարձր գնահատելով նրանց ստացած ուսումը՝ նշել է, որ շահագրգռված է պետական կառավարման համակարգում վերջիններիս ներգրավմամբ: Վարչապետի պաշտոնակատարը համոզմունք է հայտնել, որ նրանց գիտելիքներն ու կարողությունները կարող են նպաստել պետական կառավարման համակարգի զարգացմանն ու արդիականացմանը: Քննարկվել են նաև Հայաստանի զագացման հնարավորություններին վերաբերող տարբեր հարցեր: