Մամլո հաղորդագրություններ

Վարչապետը մասնակցել է Դավոսում ընթացող քննարկումներին

24.01.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում մասնակցել է Համաշխարհային տնտեսական առաջնորդների «Աշխարհը գլոբալիզացիայի ժամանակաշրջանում» խորագրով ոչ պաշտոնական ճաշին: Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել Համաշխարհային տնտեսական համաժողովի հիմնադիր և գործադիր նախագահ Կլաուս Շվաբը ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է նաև Համաշխարհային տնտեսական առաջնորդների ոչ պաշտոնական հավաքին, որն անցկացվել է «Եվրոպայի շրջադարձային պահը» խորագրի ներքո: Դրա շրջանակում զեկույցներով հանդես են եկել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը և Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյեն:

 

← Վերադառնալ