Մամլո հաղորդագրություններ

Նախագահական նստավայրում տեղի է ունեցել ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը

30.01.2019

ևս 22 լուսանկար

Նախագահական նստավայրում ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ տեղի է ունեցել ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը:

Առաջինն ամբիոնին մոտեցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընթերցելով երդման տեքստը. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»:

Այնուհետև հերթով երդվել են կառավարության մյուս անդամները:

Երդման արարողության ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է վարչապետին և կառավարության անդամներին՝ մաղթելով նրանց բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք ի շահ հայրենիքի և ժողովրդի:

Կառավարության անդամների երդմնակալությունը նորամուծություն է Հայաստանի քաղաքական և պետական կառավարման մշակույթում ու տեղի է ունենում երկրորդ անգամ:

← Վերադառնալ