Մամլո հաղորդագրություններ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանկ Էնգելին

18.02.2019

ևս 2 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին:

Վարչապետը շնորհավորել է պարոն Էնգելին Լյուքսեմբուրգի Քրիստոնեա-սոցիալական կուսակցության նոր նախագահ ընտրվելու կապակցությամբ և նրան մաղթել կուսակցական բեղմնավոր աշխատանք: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ֆրանկ Էնգելի հայանպաստ գործունեությունը և շնորհակալություն հայտնել նրան Հայաստանին ու հայ ժողովրդին հուզող հարցերը Եվրախորհրդարանում պարբերաբար բարձրացնելու, ինչպես նաև Արցախի ժողովրդի արդարացի պայքարը միջազգային հարթակներում օբյեկտիվ կերպով ներկայացնելու համար:

Ֆրանկ Էնգելը վստահեցրել է, որ շարունակելու է ակտիվ համագործակցությունը հայ գործընկերների հետ: Միաժամանակ, նա Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել Լյուքսեմբուրգի Քրիստոնեա-սոցիալական կուսակցության առաջիկա ծրագրերն ու անդրադարձել երկրի քաղաքական կյանքում առկա իրավիճակին:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի, ինչպես նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսության զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը վերաբերող թեմաների:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:

← Վերադառնալ