Մամլո հաղորդագրություններ
Վարչապետը վկայի կարգավիճակով հարցաքննվել է «Ելք» դաշինքի անդամների և Արթուր Այվազյանի միջև 2017 թ. ԱԺ ընտրություններից առաջ տեղի ունեցած միջադեպի գործով դատական նիստի շրջանակում
03.04.2019
ևս 9 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Շենգավիթ» նստավայր: Նիկոլ Փաշինյանը՝ որպես վկա, հարցաքննվել է «Ելք» դաշինքի անդամների և Արթուր Այվազյանի միջև 2017 թ. ԱԺ ընտրություններից 2 օր առաջ՝ մարտի 31-ին տեղի ունեցած միջադեպի գործով դատական նիստի շրջանակում:
Հարցաքննության ավարտից հետո վարչապետ Փաշինյանը ի պատասխան լրագրողի հարցի, թե ինչու է որոշել ներկայանալ դատարան, նշել է. «Դա ե՞ս եմ որոշում: Ես կարծում եմ, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, երբ ծանուցվում է քննիչի կամ դատարանի կողմից, պետք է ներկայանա»:
Անդրադառնալով Մարտի 1-ի գործի շրջանակում իր հարցաքննվելու մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Այո, այդ թվում՝ այս դատարանում»: