Մամլո հաղորդագրություններ

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի գալա համերգին

15.05.2019

ևս 15 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Պեկինի Ազգային օլիմպիական մարզադաշտում ներկա են գտնվել «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի գալա համերգին: Միջոցառմանը ներկա են եղել նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը, Սինգապուրի, Շրի Լանկայի, Հունաստանի նախագահները և Կամբոջայի թագավորը: Բացման խոսքով հանդես է եկել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը և ջերմորեն ողջունել ներկաներին:

Գալա համերգի ընթացքում «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի մասնակից մի քանի տասնյակ պետությունների ներկայացուցիչները հանդես են եկել կատարումներով` ներկայացնելով իրենց ազգային մշակույթը: Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել նաև Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը:

«Ասիական քաղաքակրությունների երկխոսություն» համաժողովի մասնակիցների թիվն անցնում է 2 հազարը` աշխարհի 47 երկրից: Համաժողովի նպատակն է ամրապնդել Ասիական տարածաշրջանի պետությունների կապերը, այդ թվում` տնտեսական, խորացնել համագործակցությունը տարբեր ուղղություններով:

← Վերադառնալ