Հուլիսի 10-ին Հայաստան կժամանի Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Նույն օրը տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հանդիպումը, որին կհետևի համատեղ մամուլի ասուլիս։
Դոնալդ Տուսկը հանդիպում կունենա նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Վարչապետ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահը միասին կայցելեն Երևանի Եվրոպայի հրապարակ: