- 1670x1113px - 447 Կբ
- 1670x1113px - 513 Կբ
- 1670x1113px - 520 Կբ
- 1670x1113px - 577 Կբ
- 1670x1113px - 566 Կբ
- 1670x1113px - 513 Կբ
- 1670x1113px - 503 Կբ
- 1670x1113px - 489 Կբ
- 1670x1113px - 262 Կբ
- 1670x1113px - 444 Կբ
- 1670x1113px - 349 Կբ
- 1670x1113px - 339 Կբ
- 1670x1113px - 380 Կբ
- 1670x1113px - 440 Կբ
- 1670x1113px - 461 Կբ
- 1670x1113px - 394 Կբ
- 1670x1113px - 634 Կբ
ևս 14 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր քննարկում է հրավիրել Ամուլսարի հանքի վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ կառավարության անդամներ, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, Ջերմուկ համայնքի ավագանու անդամները, Գորայք, Զառիթափ, Ջերմուկ համայնքների բնակիչները, կրթական և առողջարանային հաստատությունների ներկայացուցիչներ, բնապահպաններ:
Կառավարության ղեկավարը ներկայացրել է Ամուլսարի հանքի ծրագրի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակում իրականացված աշխատանքները, անդրադարձել միջազգային փորձաքննության եզրակացությանը և դրա վերլուծությանը: Վարչապետը նշել է, որ այսօր առավոտյան խորհրդակցություն է անցկացրել պետական պատկան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են Ամուլսարի հանքի ծրագրին առնչվող մի շարք մանրամասներ, և խորհրդակցության սղագրությունը կհրապարակվի օրվա ընթացքում:
Հաջորդիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է քննարկման մասնակիցների մի շարք հարցերին: Քննարկման տեսանյութը կհրապարակվի քիչ անց: