Մամլո հաղորդագրություններ
Կառավարությունում քննարկվել են Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանին վերաբերող հարցեր
ևս 6 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայ մեծանուն գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանի վերաբերյալ:
Քննարկվել են, մասնավորապես, Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանի շինարարության ընթացքին և գործունեությանը վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել կենտրոնի գործունեության բովանդակային, վարչական, կազմակերպչական, ֆինանսական ասպեկտներին:
Վարչապետը նշել է, որ կառավարությունը կարևորում է Հրանտ Մաթևոսյանի գրական ժառանգությունը ներկայացնող ու տարածող մշակութային կենտրոն-թանգարանի ստեղծումը, և առաջարկել է նրա որդուն՝ Դավիթ Մաթևոսյանին «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և համապատասխան մասնագետների հետ համատեղ քննարկել ու մինչ այս տարվա դեկտեմբեր ներկայացնել նախագիծ, որը կներառի համապարփակ լուծումներ կենտրոնի բովանդակային հագեցվածության, վարչական աշխատանքների կազմակերպման և ֆինանսական գնահատականի վերաբերյալ:
Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարության՝ մշակութային հաստատությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը միտված ռազմավարությանը և նկատել, որ մշակութային կազմակերպությունների գործունեության ծրագրում՝ որպես կարևոր բաղադրիչ պետք է ներառված լինի նաև սեփական եկամուտների ավելացման և ներդրումների ներգրավման վերաբերյալ գնահատականը։ Վարչապետի խոսքով՝ Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանի օրինակով կարելի է սկսել այդ գործընթացը: