Մամլո հաղորդագրություններ

Վարչապետը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարների հետ

25.09.2019

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմի` համանախագահողներ Վան Գրիգորյանի և Էնթոնի Բարսամյանի, համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի հետ:

Վարչապետը կարևորել է կազմակերպության՝ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը և համահայկական օրակարգի հարցերի բարձրաձայնմանն ու առաջմղմանն ուղղված գործունեությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերություններին և դրանց զարգացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Ամերիկայի հայկական համագումարի գործունեությանը և առաջիկա ծրագրերին:

← Վերադառնալ