Մամլո հաղորդագրություններ
Վարչապետը ծանոթացել է Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ի տնտեսության գործունեությանը
1670x1113px - 560 Կբ
1670x1113px - 953 Կբ
1670x1113px - 955 Կբ
1670x1113px - 674 Կբ
1670x1113px - 425 Կբ
1670x1113px - 506 Կբ
1670x1113px - 739 Կբ
1670x1113px - 570 Կբ
1670x1113px - 619 Կբ
1670x1113px - 558 Կբ
1670x1113px - 613 Կբ
1670x1113px - 608 Կբ
1670x1113px - 748 Կբ
1670x1113px - 712 Կբ
1670x1113px - 609 Կբ
1670x1113px - 498 Կբ
1670x1113px - 482 Կբ
1670x1113px - 484 Կբ
1670x1113px - 391 Կբ
1670x1113px - 531 Կբ
1670x1113px - 619 Կբ
1670x1113px - 550 Կբ
1670x1113px - 664 Կբ
1670x1113px - 639 Կբ
1670x1113px - 656 Կբ
1670x1113px - 594 Կբ
1670x1113px - 606 Կբ
1670x1113px - 571 Կբ
1670x1113px - 479 Կբ
1670x1113px - 1010 Կբ
1670x1113px - 897 Կբ
1670x1113px - 580 Կբ
1670x1113px - 564 Կբ
1670x1113px - 572 Կբ
1670x1113px - 497 Կբ
1670x1113px - 634 Կբ
1670x1113px - 530 Կբ
1670x1113px - 755 Կբ
1670x1113px - 507 Կբ
1670x1113px - 493 Կբ
ևս 37 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս դե Արմենիա»՝ «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ի տնտեսություն։ Տնտեսությունը գտնվում է Արմավիրի մարզի Բաղրամյան տարածաշրջանի Արևադաշտ գյուղում։
Նիկոլ Փաշինյանը և Էդուարդո Էռնեկյանը շրջայց են կատարել տնտեսության տարածքում, եղել խաղողի այգիներում, գինեգործարանում։ Շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարին ներկայացվել են խաղողի այգիների մշակման և ոռոգման տեխնոլոգիաները, խաղողի վերամշակման, գինու արտադրության գործընթացը: Վարչապետը ծանոթացել է նաև բերքահավաքի ընթացքին, հանդիպել բերքահավաքով զբաղված աշխատակիցներին, զրուցել նրանց հետ։
Շրջայցից հետո Նիկոլ Փաշինյանն ու Էդուարդո էռնեկյանն առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել Հայաստանի առաջընթացի, տնտեսական զարգացման, ներդրումային ծրագրերի իրականացման և մի շարք այլ հարցերի շուրջ։
Վարչապետը նշել է, որ տպավորված է «Տիեռաս դե Արմենիա»-ի տնտեսության կազմակերպվածությամբ և բարձր գնահատել արգենտինահայ գործարարի ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման, հայկական գինեգործության մեջ տեխնոլոգիական և որակական նոր չափանիշներ, նոր մշակույթ ներմուծելու գործում։
Էդուարդո Էռնեկյանը երախտագիտություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին գնահատականի համար և նշել, որ պատրաստ է շարունակել ներդրումային գործունեությունը և նոր ծրագրեր իրականացնել՝ ի նպաստ Հայաստանի զարգացման ու տնտեսական բարգավաճման։
ՀՀ վարչապետը և արգենտինահայ գործարարը քննարկել են Հայաստանում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կողմից իրականացվող ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձ է եղել ընկերությանը կոնցեսիոն կառավարման տրված Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, վերանորոգմանը և հետագա շահագործմանը վերաբերող հարցերի։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերությունների կողմից Հայաստանում իրականացվող այլ բիզնես ծրագրերի ընթացքի շուրջ։
Նիկոլ Փաշինյանը և Էդուարդո Էռնեկյանը գոհունակություն են հայտնել երկկողմ համագործակցության ընթացքից և փոխադարձաբար վերահաստատել այն ավելի զարգացնելու պատրաստակամությունը։
Հաջորդիվ վարչապետն ուղևորվել է Արմավիր քաղաք, որտեղ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի և Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ շրջել է քաղաքում, ծանոթացել ընթացիկ իրավիճակին և քաղաքի զարգացման ծրագրերին։ Նիկոլ Փաշինյանը նաև զբոսնել է Արմավիրի քաղաքային զբոսայգում և զրուցել բնակիչների հետ։
***
«Տիեռաս դե Արմենիա» տնտեսությունում մշակվում են շուրջ 400 հա խաղողի այգիներ։ Աճեցված խաղողը հիմնականում օգտագործվում է գինու արտադրության համար։ Ոռոգումն ամբողջությամբ իրականացվում է կաթիլային համակարգով, տրակտորների պարկը հագեցած է ժամանակակից տեխնիկայով, հիմնական և ժամանակավոր (սեզոնային) աշխատակիցների թիվը կազմում է 350։ Այգիներում մշակվում է 32 տեսակի խաղող, հիմնականում միջազգային սորտեր, կան նաև տեղական սորտեր՝ արենի, հաղթանակ, ոսկեհատ, խնդողնի։ Արտադրանքի կեսը սպառվում է Հայաստանում, մյուս կեսն արտահանվում է Ռուսաստան, եվրոպական երկրներ, Հյուսիսային և Հարավային Ամերիկա, Ավստրալիա, Չինաստան։ Այս տարի ընկերությունը ծրագրում է արտահանման ծավալը հասցնել մինչև 700 հազար շիշ գինի։ Տնտեսության ընդհանուր հողատարածքը կազմում է 2301 հա, որի շրջանակում նախատեսվում է իրականացնել զարգացման ծրագրեր՝ արտադրության ծավալի աճին զուգահեռ։