Մամլո հաղորդագրություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հենրի Էլիբեկյանի մահվան կապակցությամբ

21.10.2019

Խոր ցավով տեղեկացա մեծանուն գեղանկարիչ, քանդակագործ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Հենրի Էլիբեկյանի մահվան մասին:

Հենրի Էլիբեկյանը յուրահատուկ ստեղծագործական ձեռագրով իր ուրույն տեղն է զբաղեցրել հայ գեղանկարչական և քանդակագործական արվեստում: Նրա ստեղծագործությունները ցուցադրվում են ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրի մի շարք քաղաքների թանգարաններում և խոշոր հավաքածուներում՝ այդպիսով միջազգային հանրությանը ներկայացնելով հայ գեղանկարչության արժեքավոր գործերը:

Ցավակցում եմ անվանի արվեստագետի ընտանիքին և հարազատներին ու կիսում նրանց վիշտը:
 

← Վերադառնալ