Մամլո հաղորդագրություններ
Քննարկվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից 2020 թ. իրականացվելիք ծրագրերն ու միջոցառումները
ևս 1 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել են վարչապետի աշխատակազմի 2020թ. բյուջեի շրջանակում նախատեսված ծրագրերն ու միջոցառումները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել փոխվարչապետերի գրասենյակների, աշխատակազմի ներքո գործող մարմինների գործունեությանը:
Զեկուցվել է, որ միջոցառումները միտված են լինելու պետական կառավարման համակարգի արդիականացմանը, արդյունավետությանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, էլեկտրոնային հարթակների գործունեության ընդլայնմանը, ազգային փոքրամասնությունների հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ համագործակցությանը և այլ ծրագրերի:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերը նշված ուղղություններով աշխատանքների իրականացումը և անհրաժեշտ համարել բարձրացնել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների հասցեականությունը, ակտիվացնել աշխատանքները պետական համակարգի թվայնացման և այլ ուղղություններով: Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև պետական համակարգի ֆունկցիոնալության բարձրացման անհրաժեշտությունը և տվել կոնկրետ հանձնարարականներ: