Մամլո հաղորդագրություններ
Վարչապետը ծանոթացել է CARD հիմնադրամի գործունեությանը և կարևորել ժամանակակից գյուղատնտեսության համար անհրաժեշտ գիտելիքների տարածումը
- 1670x1113px - 407 Կբ
- 1670x1113px - 516 Կբ
- 1670x1113px - 630 Կբ
- 1670x1113px - 626 Կբ
- 1670x1113px - 644 Կբ
- 1670x1113px - 616 Կբ
- 1670x1113px - 592 Կբ
- 1670x1113px - 712 Կբ
- 1670x1113px - 591 Կբ
- 1670x1113px - 693 Կբ
- 1670x1113px - 702 Կբ
- 1670x1113px - 538 Կբ
- 1670x1113px - 602 Կբ
- 1670x1113px - 553 Կբ
- 1670x1113px - 572 Կբ
- 1670x1113px - 585 Կբ
- 1670x1113px - 640 Կբ
ևս 14 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամ: Շրջայցի ընթացքում հիմնադրամի ղեկավարը կառավարության ղեկավարին է ներկայացրել CARD-ի գործունեությունը, հիմնադրամի տարբեր բաժինների աշխատանքները:
Այնուհետև խորհրդակցության ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին ու դրանց արդյունքներին: Նշվել է, որ հիմնադրամի խումբն իր մեջ ներառում է գյուղատնտեսության ոլորտում մասնագիտացված 6 կազմակերպություններ և գյուղատնտեսական սպասարկման 19 կենտրոններ։
Տեղեկացվել է, որ CARD-ը զբաղվում է գյուղատնտեսական զարգացման ծրագրերի իրականացմամբ, որոնք հիմնականում ուղղված են անասնաբուծության, կաթի արտադրության և վերամշակման զարգացմանը, գինեգործությանը, մեխանիզացման ծառայությունների, բանջարաբուծության և պտղաբուծության զարգացմանը, ինչպես նաև ջերմատնային արտադրությանը։ Վերջին նախաձեռնություններից են խոզաբուծության, այծաբուծության զարգացմանն ուղղված ծրագրերը:
CARD հիմնադրամը համակարգում է նաև ՀՀ-ում գործող 19 գյուղատնտեսական սպասարկման կենտրոնները, որոնք ստեղծված են մարզերում բարձրորակ գյուղատնտեսական ներդրանքները, ծառայությունները, գիտելիքն ու տեղեկատվությունն ավելի հասանելի դարձնելու համար։ Կենտրոններն ըստ տեղայնության մասնագիտացված են հետևյալ ուղղություններով՝ անասնաբուծություն և անասնաբուժություն, խոզաբուծություն, գինեգործություն և խաղողագործություն, ջերմոցային արտադրություն, բաց գրունտի բանջարաբուծություն, պտղաբուծություն, մանր եղջերավոր կենդանիների անասնաբուծություն: Կենտրոնները գյուղացիներին տրամադրում են նաև ժամանակակից գյուղատնտեսության համար անհրաժեշտ գիտելիքներ և խորհրդատվություններ: Այս ընթացքում կենտրոնների գործունեության արդյունքում վերապատրաստվել են 250 մասնագետներ:
Վարչապետ Փաշինյանը ողջունել է հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերն ու գյուղոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրման առումով կարևորել գիտելիքների տարածումը, վերը նշված կենտրոնների ընդլայնման ուղղությամբ հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքները: Կառավարության ղեկավարն Էկոնոմիկայի փոխնախարար Արտակ Քամալյանին հանձնարարել է ժամանակակից գյուղատնտեսության կազմակերպման համար անհրաժեշտ գիտելիքների տարածման ուղղությամբ շարունակել համագործակցությունը հիմնադրամի հետ և ներկայացնել հիմնադրամում առկա գիտելիքների զանգվածային տարածման համապատասխան ծրագիր՝ այն համատեղ կյանքի կոչելու նպատակով: