Մամլո հաղորդագրություններ
Տեղի է ունեցել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի երդման արարողությունը
11.08.2020
ևս 1 լուսանկար
Նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել ՀՀ շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանի երդման արարողությունը:
Ռոմանոս Պետրոսյանն ընթերցելով երդման տեքստը՝ նշել է. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»:
Երդման արարողության ավարտին Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը շնորհավորել են Ռոմանոս Պետրսյանին՝ մաղթելով նրան բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք ի շահ հայրենիքի և ժողովրդի: