Մամլո հաղորդագրություններ

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ Ազգային տոնի առթիվ

03.10.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Ազգային տոնի առթիվ:

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի առթիվ: Երեսուն տարի առաջ` հոկտեմբերի 3-ին, Գերմանիայի վերամիավորումը, հիրավի, պատմական հանգրվան էր ոչ միայն Ձեր երկրի, այլև համաշխարհային պատմության և քաղաքականության համար: Այս կարևոր իրադարձությամբ սկիզբ դրվեց վերամիավորված Գերմանիայի զարգացմանն ու հզորացմանը, միջազգային ասպարեզում ծանրակշիռ դերակա¬տա¬րությանը և գերմանացի բարեկամ ժողովրդի առաջընթացին:

Ուրախությամբ եմ արձանագրում, որ չնայած COVID-19 համավարակով պայմանավորված մարտահրավերներին՝ այսօր հայ-գերմանական հարաբերությունները դինամիկ զարգանում են քաղաքական, տնտեսական, միջխորհրդարանական, գիտակրթական, մշակութային և ապակենտրոնացված ոլորտներում` հիմնված ոչ միայն երկկողմ շահերի, այլև մեր ժողովուրդների կողմից դավանած ընդհանուր արժեհամակարգի վրա: Դրա մասին են վկայում վերջին տարիներին երկկողմ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և փոխադարձ այցերի զգալի ակտիվացումը, միջխորհրդարանական և ապա-կենտրոնացված կապերի ընդլայնումը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համագործակցությանը Գերմանիայի հաստատակամ աջակցությունը։

Գերմանիան նաև Հայաստանում ընթացող արդյունավետ կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, անկախ դատաիրավական համակարգի լիարժեք գործունեության և ազատ տնտեսական մրցակցության ապահովման լայնամասշտաբ բարեփոխումների հետևողական աջակիցն է:

Այսօր Հայաստանն անցնում է բարդ, բայց միևնույն ժամանակ երկրի հետագա զարգաց¬ման և ժողովրդավարացման համար կարևոր մի ճանապարհ` լի բազմաբնույթ մարտա¬հրավերներով, որոնց հաղթահարման գործում մեծապես կարևորում ենք մեր գործընկերների աջակցությունը: Այս հարցում Գերմանիան մեզ համար հուսալի գործընկեր է, ժո¬ղովրդա¬վա¬րական բարեփոխումների հաստատուն աջակիցը:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ազգային տոնի կապակցությամբ` մաղթելով նորանոր հաջողություններ»,-ասված է ՀՀ վարչապետի ուղերձում:
 

← Վերադառնալ