Մամլո հաղորդագրություններ

Վարչապետը հանդիպումներ է ունեցել խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ

29.12.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հանդիպումներ է անցկացրել խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ:

Վարչապետն առանձին հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, «Բարագավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին:

Հանդիպումների ընթացքում քննարկվել է 2021 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման հարցը: Վարչապետը լսել է խմբակցությունների ղեկավարների կարծիքներն ու դիրքորոշումները:

 

← Վերադառնալ