Մամլո հաղորդագրություններ

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

26.03.2021

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված դրույթների կատարման ընթացքին։

Քննարկվել են նաեւ համավարակի դեմ պայքարում ձեռնարկվող քայլերը, այս ուղղությամբ փոխգործակցությանը, ինչպես նաեւ երկկողմ տնտեսական, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ձեռք է բերվել հետագա շփումների վերաբերյալ պայմանավորվածություն։
 

← Վերադառնալ