Մամլո հաղորդագրություններ
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են տնտեսության ընթացիկ վիճակն ու հետագա ծրագրերը
18.04.2021
ևս 8 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի է ունեցել խորհրդակցություն։
«Այսօր քննարկելու ենք տնտեսական ընթացիկ վիճակը, մեր հետագա անելիքներն ու ռազմավարությունը»- նշել է վարչապետը։
Քննարկվել են տնտեսական քաղաքականությանը, տնտեսության վերականգնման հեռանկարներին ու հնարավորություններին, թվայնացման օրակարգին, հարկային քաղաքականության առաջնահերթություններին, հարկաբյուջետային քաղաքականությանն ու առանցքային հիմնախնդիրներին վերաբերող հարցեր: