Մամլո հաղորդագրություններ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Հիշատակի եռերգության» եզրափակիչ համերգին

24.04.2021

ևս 6 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված «Հիշատակի եռերգության» եզրափակիչ համերգին: Համերգն անցկացվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո:

«Հիշատակի եռերգություն» խորագիրը կրող միջոցառումների շարքն ամփոփվել է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ով՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի և Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ: Համերգին ներկա են եղել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների ներկայացուցիչները:

«Հիշատակի եռերգություն»-ն սկսվել է ապրիլի 23-ին՝ ժամը 23:00-ին. Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Ազգային ակադեմիական երգչախումբը կատարել են Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»: Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը՝ ուղիղ կեսգիշերին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, Հայաստանի պետական կամերային երգչախմբի և «Հովեր» պետական կամերային երգչախմբի կատարմամբ հնչել է Մոցարտի «Ռեքվիեմը»:


 

← Վերադառնալ