Մամլո հաղորդագրություններ

Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ

21.08.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակն ու զարգացումները: Երկու երկրների ղեկավարները շեշտել են Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման կարևորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական համապարփակ կարգավորման նպատակով:

Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ նախագահ Մակրոնի գործադրած ջանքերը:

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերությունների դինամիկային ու մի շարք ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարներին:
 

 

← Վերադառնալ