Մամլո հաղորդագրություններ
Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև արդյունավետ համագործակցություն է հաստատվել. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրակլի Ղարիբաշվիլիին
- 1670x1113px - 316 Կբ
- 1670x1113px - 513 Կբ
- 1670x1113px - 374 Կբ
- 1670x1113px - 590 Կբ
- 1670x1113px - 636 Կբ
- 1670x1113px - 436 Կբ
- 1670x1113px - 681 Կբ
- 1670x1113px - 595 Կբ
- 1670x1113px - 710 Կբ
- 1670x1113px - 622 Կբ
- 1670x1113px - 445 Կբ
- 1670x1113px - 368 Կբ
- 1670x1113px - 474 Կբ
- 1670x1113px - 447 Կբ
- 1670x1113px - 424 Կբ
- 1670x1113px - 361 Կբ
- 1670x1113px - 444 Կբ
- 1670x1113px - 441 Կբ
- 1670x1113px - 412 Կբ
- 1670x1113px - 343 Կբ
- 1670x1113px - 399 Կբ
- 1670x1113px - 346 Կբ
- 1670x1113px - 371 Կբ
ևս 20 լուսանկար
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:
Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին: Օդանավակայանից Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Վրաստանի կառավարություն, որտեղ նրան դիմավորել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը. երկու երկրների վարչապետների ներկայությամբ, զինվորական նվագախմբի կատարմամբ, հնչել են Հայաստանի և Վրաստանի պետական օրհներգերը: Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվլինին, Պատվո պահակախմբի հրամանատարի ուղեկցությամբ, կատարել են զինվորական նվագախմբի և Պատվո պահակախմբի ստուգայց, ապա միմյանց ներկայացրել Հայաստանի և Վրաստանի պաշտոնական պատվիրակությունների անդամներին:
Հաջորդիվ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը։
Ողջույնի խոսքում Վրաստանի վարչապետը նշել է.
«Ցանկանում եմ ողջունել Հայաստանի վարչապետին՝ պարոն Նիկոլ Փաշինյանին։ Ուրախ եմ, որ իմ թանկագին գործընկերն այսօր հյուրընկալվել է Թբիլիսիում։
Գործընկերոջս մեկ անգամ ևս ցանկանում եմ շնորհավորել խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակի առթիվ։ Համոզված եմ, որ նա հաջողություն և զարգացում կբերի հայ ժողովրդին և Հայաստանին։
Բարի լինի Ձեր ժամանումը»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ասել է.
«Մեծարգո վարչապետ,
նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար։
Ինձ համար միշտ էլ մեծ պատիվ և հաճույք է այցելել եղբայրական Վրաստանի մայրաքաղաք, որովհետև սա լավ առիթ է՝ նախ շփվելու ընկերների և բարեկամների հետ, և երկրորդը, քննարկելու մեր երկկողմ հարաբերությունների հարցեր, տարածաշրջանային և միջազգային հարաբերությունների հարցեր։
Ուրախ եմ, որ մեր կառավարությունների միջև բավական արդյունավետ համագործակցություն է հաստատվել և համոզված եմ, որ մեր այս հանդիպման արդյունքում այդ համագործակցությունն ավելի արդյունավետ և սերտ կդառնա»։
Հայաստանի և Վրաստանի վարչապետների առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների կառավարական պատվիրակությունների՝ ընդլայնված կազմով հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են հայ-վրացական բարեկամական հարաբերությունների օրակարգի լայն շրջանակ։
ՀՀ վարչապետը երախտագիտություն է հայտնել վրացական կողմին և Վրաստանի վարչապետին այն ջանքերի համար, որ Վրաստանը գործադրել է Ադրբեջանից 15 hայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու հարցում՝ ընդգծելով, որ դա նշանակալի նպաստ էր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը։ Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է Վրաստանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, որը պետք է հիմնված լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքների վրա։ Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը և հակահայկական հռետորաբանությանը, որը սպառնալիք է տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը։
Հայաստանի և Վրաստանի վարչապետները գոհունակությամբ արձանագրել են վերջին երեք տարում երկկողմ բարձրաստիճան պաշտոնական փոխայցերի էական ակտիվացումը, ինչը նոր թափ է հաղորդել հայ-վրացական համագործակցությանը։
Կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրներում ներքաղաքական իրավիճակի շուրջ։ Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի պատմության մեջ արդեն երկրորդ անգամ ընտրությունները միջազգային դիտորդների կողմից ճանաչվում են ամբողջովին թափանցիկ, ազատ և արդար, և դրանց արդյունքում հնարավոր եղավ հաղթահարել ներքաղաքական ճգնաժամը Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթություններն են՝ օրենքի գերակայության ամրապնդումը, ներառյալ կոռուպցիայի դեմ պայքարը և հայ ժողովրդի, ինչպես նաև տարածաշրջանի համար խաղաղության և զարգացման դարաշրջան բացելը։
Զրուցակիցները քննարկել են տնտեսական կապերի հետագա զարգացման ուղիները։ Ընդգծվել է երկկողմ պատրաստակամությունը՝ առավել մեծացնելու արտաքին առևտրաշրջանառության ծավալը։ Այս առումով կարևորվել է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել Վրաստանում՝ այս տարեվերջին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ շարունակել ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև նոր նախաձեռնություններ մշակել տրանսպորտի, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։
Կարևորվել է փոխգործակցության հնգակողմ՝ Հայաստան-Վրաստան-Բուլղարիա-Հունաստան-Իրան ձևաչափը և «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի նախագծի ուղղությամբ շարունակական աշխատանքը։