Մամլո հաղորդագրություններ

Վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Լիտվա

02.10.2021

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հրավերով, հոկտեմբերի 3-4-ը պաշտոնական այց կկատարի Լիտվայի Հանրապետություն՝ Վիլնյուս և Կաունաս քաղաքներ։

Վիլնյուսում Հայաստանի վարչապետը բարձր մակարդակի բանակցություններ կանցկացնի Լիտվայի վարչապետի հետ։ Բանակցությունների ավարտից հետո նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի և Ինգրիդա Շիմոնիտեի մամուլի համատեղ ասուլիսը, որի շրջանակում երկու երկրների վարչապետները հանդես կգան հայտարարություններով և կպատասխանեն ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։ Վարչապետը հանդիպումներ կունենա Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի և Սեյմասի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիելսենի հետ, ծաղկեպսակ կզետեղի Լիտվայի անկախության համար զոհվածների հուշակոթողին։ Նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Վարչապետը կայցելի Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոն, ինչպես նաև կծանոթանա լիտվական հաջողակ ընկերությունների փորձին։

Նիկոլ Փաշինյանը Կաունաս քաղաքում ներկա կգտնվի ՀՀ անկախության 30-ամյակին և հայ-լիտվական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված համերգին։

 

 

← Վերադառնալ