Մամլո հաղորդագրություններ

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ

22.04.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի՝ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր:

Շառլ Միշելը եւս մեկ անգամ ընդգծել է ԵՄ հանձնառությունը՝ նպաստելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությանը:

← Վերադառնալ