Մամլո հաղորդագրություններ
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել բարեգործական համերգին՝ ի աջակցություն Զինվորի տանը բուժվող զինվորների
27.11.2022
- 1670x1113px - 695 Կբ
- 1670x1113px - 732 Կբ
- 1670x1113px - 636 Կբ
- 1670x1113px - 635 Կբ
- 1670x1113px - 828 Կբ
- 1670x1113px - 815 Կբ
- 1670x1113px - 1019 Կբ
- 1670x1113px - 992 Կբ
- 1670x1113px - 880 Կբ
- 1113x1670px - 969 Կբ
- 1670x1113px - 957 Կբ
- 1113x1670px - 1 Մբ
- 1670x1113px - 686 Կբ
- 1670x1113px - 1 Մբ
- 1670x1113px - 618 Կբ
- 1670x1113px - 1 Մբ
- 1670x1113px - 748 Կբ
- 4176x2784px - 5 Մբ
- 4176x2784px - 4 Մբ
ևս 16 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեգործական համերգին, որը ղեկավարել է աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը:
Համերգի տոմսերից ստացված ողջ հասույթը կփոխանցվի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին:
Համերգի ընթացքում Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են Պյոտր Չայկովսկիի, Արամ Խաչատրյանի, Ջոակինո Ռոսինիի, Վինչենցո Բելլինիի, Ջակոմո Պուչչինիի, Էռնեստո դե Կուրտիսի ստեղծագործություններ։
Որպես մենակատար` նվագախմբի հետ հանդես է եկել հայազգի հանրահայտ մեներգչուհի, Բոլշոյ թատրոնի մենակատար Աննա Ագլատովան: