Մամլո հաղորդագրություններ

Հնդկաստանի դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի հետ

14.02.2023

ևս 1 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Վարչապետը կարևորել է դեսպան Դևալի կողմից հայ-հնդկական բարեկամական հարաբերությունների սերտացման ուղղությամբ կատարված աշխատանքը և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ: Արդյունավետ գնահատելով տնտեսության, տեխնոլոգիաների, կրթության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մյուս ոլորտներում գործակցությունը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Հնդկաստանի հետ հարաբերություններում առկա ներուժի շարունակական իրացմամբ: Վարչապետը նաև ջերմությամբ հիշատակել է 2019թ. Նյու Յորքում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ ունեցած հանդիպումը:

Հնդկաստանի դեսպանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի վարչապետին՝ բարձր գնահատականի համար և նշել, որ պաշտոնավարման ընթացքում ներդրել է առավելագույն ջանքերը երկու երկրների միջև համագործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-հնդկական հարաբերությունների զարգացման դինամիկայի և երկկողմ օրակարգի շուրջ:

← Վերադառնալ