Մամլո հաղորդագրություններ

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024-2026 թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային և ծախսային շրջանակը

21.02.2023

ևս 2 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր շարունակվել են 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակի շուրջ քննարկումները:

Քննարկման առարկա են եղել հարկաբյուջետային շրջանակի հիմնական ցուցանիշների, Կառավարության ծրագրի առաջնահերթությունների իրականացման, ոլորտային ծախսերի, հնարավոր ռիսկերի վերաբերյալ կանխատեսումները: Անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում նախաձեռնած բարեփոխումների ընթացքին, պետական գերատեսչությունների՝ ընթացիկ ու կապիտալ ծախսերի սահմանաչափերի գնահատման արդյունքներին և դրանց հիման վրա հետագա քայլերին:

Կառավարության ղեկավարը կարևորել է բարեփոխումների, ծրագրերի կառավարման ու իրականացման արդյունավետության շարունակական բարձրացումը, ինչը կխթանի տնտեսական աճը և կլավարկի հարկաբյուջետային քաղաքականությունը: Վարչապետը հանձնարարել է շարունակել շահագրգիռ միջգերատեսչական քննարկումները 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի շուրջ:

← Վերադառնալ