Մամլո հաղորդագրություններ

Ռեյկյավիկում վարչապետը կարճատև հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի, Գերմանիայի, Լատվիայի, Վրաստանի և Լեհաստանի առաջնորդների հետ

17.05.2023

ևս 4 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում կարճատև հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսի, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ:

Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:

Վարչապետի աշխատանքային այցն Իսլանդիայի Հանրապետություն ավարտվել է:

← Վերադառնալ