Մամլո հաղորդագրություններ

Վարչապետն ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Գերաշնորհ Արքեպիսկոպոս Ժոզե Ավելինո Բետանկուրին

06.07.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Գերաշնորհ Արքեպիսկոպոս Ժոզե Ավելինո Բետանկուրին:

Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և Սուրբ Աթոռի միջև համագործակցությունը և նշել, որ հայկական կողմը շահագրգիռ է հետևողականորեն զարգացնել ու ամրապնդել կապերը Վատիկանի հետ՝ հիմնված քրիստոնեական արժեքների և մշակութային ժառանգության վրա:

Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը: Այս համատեքստում, կարևորվել է առաջիկայում Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի այցը Հայաստան:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ:

← Վերադառնալ